Բրիտանիայի իշխանությունների որոշումը`ավելի քան 40%-ով ավելացնել միջուկային մարտագլխիկների քանակը, վնասում է համաշխարհային կայունությանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք շատ ցավում ենք, որ Բրիտանիան ընտրել է միջուկային մարտագլխիկների քանակի ավելացման ուղին: Սա մի որոշում է, որը վնասում է միջազգային կայունությանը և ռազմավարական անվտանգությանը», Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա նաև խոսել է պատճառաբանության մասին, այն է՝ ՌԴ-ից եկող սպառնալիքը: «Ռուսաստանին որպես սպառնալիք դիրքավորելը մեզ համար անընդունելի է, քանի որ դա ճիշտ չէ», ասել է Պեսկովը:







