Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թորոսյա՛ն, շնորհավորում եմ, քո աշակերտը քեզ գերազանցեց.համաճարակաբան

13/03/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վատն է այն աշակերտը, որը չի գերազանցում իր ուսուցչին»։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Ինչպես տեսանք, իր պաշտոնավարումը սուտ խոսալով սկսած առողջապահության նոր նախարար Ա․Ավանեսյանը չի պատրաստվում դրանով սահմանափակվել և ակտիվ զարգացնում է Ա․Թորոսյանի սուտ խոսալու և, կներեք ժարգոնիզմի համար, «բլթցնելու» ավանդույթը (այլ բառ այդ երևույթը նկարագրելու համար չունեմ)։

Նոր տարուց առաջ Ա․Թորոսյանը, կատարելով «խորը» վերլուծություն և կարծելով, որ մարդիկ հյուր գնալով արագ-արագ իրար կվարակեն, «բլթցրեց» և կանխատեսեց հունվարի երկրորդ կեսին «երրորդ ալիքը»։ Բայց համաճարակը զարգանում է սեփական կանոններով, որոնց մասին Թորոսյանը մոռացել էր հարցնել մասնագետներին, և հունվարն անցավ հանգիստ։

Հիմա, այն «բլթոցը» մեղմելու համար «բլթցրեց» արդեն Ավանեսյանը, ասելով, որ հունվարին «երրորդ ալիքը» չեղավ՝ որովհետև նոյեմբեր-դեկտեմբերին ժողովուրդը «ունեցավ շատ լավ հանրային վարքագիծ, երբ համատարած մեծամասնությունը դիմակ էր կրում» և, հատկապես նոր տարվա գնումներ կատարելիս, «շատ ավելի խիստ կերպով հետևում էին կանոնները և դիմակները կրում էին»։

Տիկի՛ն, դուք ո՞ր երկրում եք ապրում, դուք ուզում եք ասել, որ պատերազմից հետո իր ամեն ինչը կորցրած, սարսափելի շոկի մեջ գտնվող ժողովուրդը ինչ-որ կանոննե՞ր էր պահում։ Դուք տանից դուրս եկել ե՞ք, ամբողջ երկիրը այդ օրերին հոգեհանգիստների և թաղումների մեջ էր։ Ի՞նչ զգոնության և կանոնների մասին է խոսքը։ Համաճարակը զարգանում է սեփական կանոններով, որոնց մասին դուք տեղյակ չե՛ք։

Լրագրողը հարցնում է՝ «բնական շեմի հաշվարկ ունե՞նք, բնական իմունիտետով Հայաստանը ի՞նչ երկիր է», և ներկայացնում է սեփական դիտարկումը, որ իր շրջապատի մարդկանցից 50%-ից ավելն արդեն իսկ վարակվել են, և դա կարելի՞ է արդյոք ընթանրացնել ամբողջ բնակչության համար: Եվ դրան ի պատասխան հնչում է հերթական «բլթը», որ այդպես չի կարելի ընթանրացնել, և «գիտական որոշակի աշխատանք պետք է իրականացվի, որ նման եզրահանգումների գանք»։

Բա էս մի տարի ինչո՞վ էիք զբաղված, ա՛յ ձեր ցավը տանեմ, բա դուք ինչի՞ համար եք այդ աթոռին նստած, բա մեռան մասնագետները այդ հետազոտությունների, «գիտական որոշակի աշխատանքների» անհրաժեշտության մասին խոսելով․․․

Երկու օրվա մեջ երկու հարցազրույցներում այնքան սուտ և «բլթոց» եղավ, որ բոլորը մեկնաբանելու համար նորմալ մարդու առողջությունը չի հերիքի։

Թորոսյա՛ն, շնորհավորում եմ, քո աշակերտը քեզ գերազանցեց»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքագետը հրապարակավ ներողություն է խնդրել Յուրի Խաչատուրովից

Հաջորդ գրառումը

Որքան քիչ են կրթված մարդիկ, այնքան ձեռնտու է ներկայիս իշխանությանը․ «Առավոտ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ. Լիդյայի ուղերձը՝ բանտից

24/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը. հարցախույզի արդյունքները կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը. Հարութ Սասունյան 

23/11/2025
Հրապարակախոսություն

Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝  արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ. Արմեն Գևորգյան

22/11/2025
Հաջորդ գրառումը

Որքան քիչ են կրթված մարդիկ, այնքան ձեռնտու է ներկայիս իշխանությանը․ «Առավոտ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական