Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականն, այնքանով մարդիկ ավելի ռադիկալ են դառնում. քաղաքագետ

Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականն, այնքանով մարդիկ ավելի ռադիկալ են դառնում, ու բացարձակապես կարեւոր չէ, թե ռադիկալները քանի տոկոս են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Որքան կառավարությունն ուշացնում է սպասվելիք հրաժարականն, այնքանով մարդիկ ավելի ռադիկալ են դառնում, ու բացարձակապես կարեւոր չէ, թե ռադիկալները քանի տոկոս են։ Եթե անգամ այնքան էլ շատ չեն, այնուամենայնիվ խիստ մոտիվացված են ու … վճռական։

Ռադիկալացումը ոչ միայն իշխանափոխության գործոն է, այլեւ ետիշխանական գործընթացների սպառնալիք’ իրենցքայլականների համար, իհարկե։

Մի սրեք կրքերը, դա ձեր օգտին չէ»։