Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման թղթապանակի հետևողական քննության գործընթացը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:
EMA-ը կգնահատի «Սպուտնիկ V» պատվաստանյութի համապատասխանությունը ԵՄ ստանդարտներին արդյունավետության, անվտանգության և որակի տեսանկյունից: