Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժողովրդավար երկրները չդատապարտեցին «ռազմական հեղաշրջման» փորձը, վարչապետին սատարեց միայն Թուրքիան

04/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 25-ին գերմանալեզու լրատվամիջոցները հպանցիկ անդրադարձան Հայաստանի ներքաղաքական վիճակին, մասնավորապես ԶՈՒՙ վարչապետի հրաժարականի պահանջին: Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը» լուրը վերնագրել է «Իշխանության համար պայքար բանակի եւ կառավարության միջեւ», «Եվրոնյուզի» գերմանական ծառայությունըՙ «ԶՈՒ պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը», «Դեր Շպիգելը»ՙ «Վարչապետը հեղաշրջման փորձ է որակում եւ ազատում գլխավոր շտաբի պետին»: Մյուս լրատվամիջոցներըՙ «Դեր Շտանդարդը», «Վիիներ ցայթունգը», «Կուրիերը», RT-ի գերմանական ծառայությունը կրկնում են նույնըՙ ընդգծելով Ռուսաստանի վերաբերմունքը, որ հանդարտության կոչ է անում: «Այժմ կարեւորն այն է, որ իշխանությունը ժողովրդի ձեռքում մնա, քանզի այն, ինչ հիմա կատարվում է, ռազմական հեղաշրջում է», Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից մեջբերում է «Վիիներ ցայթունգը», որ ներկայացնում է Ռուսաստանի դիտակետը, թե սա Հայաստանի ներքաղաքական հարց է, որ պիտի կարգավորվի երկրի սահմանադրությամբ: Կրեմլի խոսնակ Պեսկովը, ըստ Ինտերֆաքսի, որին հղում են անում գերմանալեզու ԶԼՄ-ները, հինգշաբթի օրը փոխանցել է, թե մտահոգությամբ են հետեւում Հայաստանում ընթացող իրադարձություններին: Գերմանալեզու մեդիան, մասնավորապես «Վիիներ ցայթունգը» նշում է, թե ընդդիմությանՙ վարչապետի հրաժարականի պահանջը սաստկացել է հատկապես Ադրբեջանի դեմ պատերազմից հետո, Փաշինյանի քննադատները նրան են մեղադրում պատերազմի պարտության եւ երկրին դավաճանելու համար: «Կուրիերը» նկատել է տալիս, թե հայտնի չդարձավՙ բանակը կառավարության ղեկավարին ուզում էր բռնի հեռացնել, թե՞ պարզապես պահանջում էր հրաժարականը: Ավստրիական այս լրատուն նշում է Երեւանում աշխատող dpa-ի լրագրողի իրազեկումը, թե ոստիկանությունը հոծ ներկայությամբ պաշտպանում է կառավարության շենքը, իսկ ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ ձերբակալվել են: Երեկվա լրահոսին հետեւելով հնարավոր չէ չնկատել, որ որեւէ երկիր, բացի Թուրքիայից, չդատապարտեց Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը: Իսկ գերմանալեզու ԶԼՄ-ները, մեր կարծիքով, իրենց վերաբերմունքն արտահայտեցին չեզոք տեքստին խոսուն լուսանկարներ կցելով: «Դեր Շպիգելն» ընտրել է Հայաստանի վարչապետի այնպիսի լուսանկար, որ խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանին բարդ չի լինի հասկանալՙ ի՛նչ է ուզում ընդգծել գերմանական թերթը: Իսկ ավստրիական «Կուրիերը» երկու լուսանկար է կցել երեկվա տեքստին: Առաջինըՙ Ազատության հրապարակում անցալ շաբաթՙ փետրվարի 20-ին հավաքված ընդդիմությունն էՙ հոծ բազմությամբ, Իշխան Սաղաթելյանի պարզած բռունցքը, հայոց եռագույնը, իսկ ներքեւումՙ վարչապետի սպիտակ աթոռին բազմած սեւ-սպիտակ հանդերձով Նիկոլ Փաշինյանըՙ մենակ: Ժողովրդավար երկրներում հանրությունը զանազանում է պոպուլիստի, էգոիստի եւ ժողովրդավարի տարբերությունը: Իսկ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկրին հետեւում են զարմանքովՙ Մեծ պահքի շրջանում այսքա՛ն ամբարտավանությո՞ւն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ կարգավորիչը սկսում է «Սպուտնիկ V»-ի փորձաքննությունը

Հաջորդ գրառումը

Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ ԲԴԽ նախագահ․ 168․am

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ ԲԴԽ նախագահ․ 168․am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է իր ձեռքերով…» Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար… «Նորից պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական