Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լեզուն ազգային բացարձակ արժեք է». Յուրի Ավետիսյան

27/07/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

Դիտարկումներ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների «Հայոց լեզու» առարկայի ծրագրի նախագծի վերաբերյալ
Խոսքս միայն Հայոց լեզվի մասին է. Հայ գրականության նախագիծը առանձին և անհրաժեշտ քննարկման նյութ է, քանի որ կազմված է մի առանձնահատուկ անիմացությամբ և հայ դասական գրականության ուրացումի շեշտված միտումներով։
Պատասխանատու խումբը աշխատանք կատարել է. մեր դիտարկումները ավելի լավ արդյունք տեսնելու ակնկալիքով են։

  1. Լեզուն ազգային բացարձակ արժեք է. ոչ միայն սոսկ մտածողության միջոց է, այլև ու նախ և առաջ ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության անմրցելի բաղադրիչ, ազգային-հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք ևն, ևն. նախագծում ոչ մի կերպ արտահայտված չէ այս գաղափարը, մինչդեռ հենց դա պետք է դրված լիներ չափորոշիչների հիմքում, և ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզուն պետք է ուսուցանվի հենց այս ելակետով և այս հիմունքով։
  2. Հայոց լեզվի և հայ գրականության ուսումնառության հայեցակարգերը նույն չափանիշներով և նույն հիմնավորումներով ներկայացնելը անընդունելի է. Հայոց լեզուն և Հայ գրականությունը տարբեր առարկաներ են, և որոշակիորեն տարբեր են դրանց ուսուցման նպատակներն ու մեթոդները։ Հայոց լեզուն պետք է նկարագրվի և ներկայացվի որպես առանձին առարկա։
  3. Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը, իհարկե, «ազնիվ է»՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանը ըստ ամենայնի տիրապետելը։ Սակայն և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրը այս խնդիրը լուծում է մասամբ։
  4. Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ.
    • Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դ.) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումը անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։ Օրինակ՝ չափորոշչո՞վ, թե՞ չափորոշիչով. այս գործի հեղինակները օգտագործել են առաջին տարբերակը, կամ՝ Լոռով/Լոռիով, Դավթի/Դավիթի, մշակութային/մշակույթային, վերնաշապկի/վերնաշապիկի, եզրափակչում/եզրափակիչում ևն։
    • Տարտամ ու անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառագիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածաբանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։
    • Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կառուցելու համար։
    • Քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։ Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պիտի ուսուցանվի ավագ դպրոցում։
    • Համակարգված և ամբողջական ներկայացված չէ ոճաբանություն կամ, ինչպես հեղինակներն են ասում, ոճերին վերաբերող բաժինը։
    • Չի պահպանված թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.) ևն։
  5. Այն հույժ ճշմարտությունը, որ մեզանում ավագ դպրոցը ժամավաճառության օջախ է (և որ օր առաջ պիտի հրաժարվել դրանից), ապացուցվում է նաև ներկայացված չափորոշիչներով. երեք տարի շարունակ՝ 10-11-12-րդ դասարաններում, նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ և սաստիկ համառությամբ կրկնվում է հայոց լեզվի բովանդակային նյութը։ Ըստ որում, շեշտադրվում են միայն շատ որոշակի թեմաներ՝ ուղղագրություն, ուղղախոսություն, ոճեր՝ այն էլ խիստ պարզունակ պահանջներով՝ ճանաչել և տարբերակել գործառական ոճերը, Ճանաչել բառերի ձևաիմաստային տեսակները, դարձվածքները, իմանալ և տարբերակել խոսքի մասերը ըստ խոսքիմասային առանձնահատկությունների, խոսքի մասերը դասակարգել ըստ օրինաչափությունների՞՞ և էլի նման բաներ։ Եվ այդ բոլորը՝ առանց համակարգության ու զարգացող միտումների։ Իհարկե, նախընտրելի կլիներ թեմաները բաշխել ըստ դասարանների և ըստ ուսուցման խորացող աստիճանականության:
  6. 7-8-9-րդ դասարանների ամբողջ գործնական նյութը խարսխված է գեղարվեստական գրականության վրա։ Միջառարկայական կապերի մատուցումը ավելի շատ ձևական բնույթ է կրում։
  7. Հատուկ պետք է ընդգծել և շեշտադրել գործնական աշխատանքների կարևորությունը և դերը։ Ծրագիրը «կենտրոնացել է» տեքստ ու փաստաթուղթ կազմելու և էսսե (գրական՞՞ տեքստ) գրելու գործի վրա, բայց դա բնավ էլ ստեղծագործական միտքը մշակելու ուղիղ ճանապարհը չէ, մանավանդ երբ չեն բացատրվում շարադրանք կազմելու հնարներն ու ձևերը:
  8. Ենթադրվում էր, որ այս փաստաթուղթը գրագետ շարադրանքի տիպար օրինակ պետք է լիներ, բայց, ցավոք, այդպես չէ. հավանաբար շտապողականության պատճառով (բայց երկու տարին քիչ ժամանակ չէր) ունենք անճիշտ դատողություններ, սխալ ձևակերպումներ, վրիպակներ։ Բավարարվենք մեկ-երկու օրինակով, մնացածը սիրով կտրամադրենք գործի հեղինակներին.

«Չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները….» (պահանջնե՞րն են ինչ-որ բան հաշվի առնում); «….ուսումնասիրվում է հայոց լեզվի քերականությունը՝՞՞ ձևաբանություն և շարահյուսություն բաժիններով՝ շեշտադրելով՞՞….» (քերականությո՞ւնն է ինչ-որ բան շեշտադրում);
«….Հայոց լեզվի ուսումնառության համար սահմանվել են հետևյալ հիմնական՞՞ և ենթահասկացությունները՞՞»;
«Ծրագրային նյութի ուսուցման ընթացքում հաջորդական քայլերով կյանքի է կոչում (ո՞վ կամ ի՞նչը) հիմնական նպատակը՝ պատրաստել գրագետ …. անհատ, որն իր սեփական ջանքերով հասնում՞՞ և բացահայտում է գիտելիքը՞՞»:
«Տրված տեքստը՞՞ հարստացնել կամ փոխարինել՞՞ տարբեր մակդիրներով»։
Վերջնարդյունքների ստուգման և գնահատման սկզբունքներն ու չափորոշիչները անհստակ են, հետևաբար և անարդյունավետ:
Ծրագրի հեղինակները չեն կողմնորոշվել՝ հոմանիշները, հականիշները, համանունները, հարանունները բառերի՞ տեսակ¬ներ են, թե՞ բառերի հարաբերության տեսակներ։ Երբ խոսքը բառերի տեսակների մասին է, ապա դա նշանակում է, որ ցանկացած բառ ինքնին կարող է բնութագրվել որպես հոմանիշ, հականիշ, համանուն կամ հարանուն, որ անհեթեթ է, անտրամաբանական: Այդպիսի բնութագրում («հոմանիշ», «հականիշ» ևն) կարող է ունենալ ոչ թե բառն ինքնին, առանձին վերցրած, այլ երբ նկատի է առնվում առնվազն երկու բառի փոխհարաբերություն: Հետևաբար նշված երևույթներն ամփոփող խորագիրը պետք է ձևակերպվի որպես «Բառերի ձևաիմաստային հարաբերության տեսակներ»: Դա նշանակում է, որ խոսքը ոչ թե բառերի տեսակների մասին է, այլ բառերի հարաբերության տեսակների: Այսինքն՝ դասակարգման առարկան ոչ թե բառերն են (կամ բառապաշարը), այլ բառերի միջև հնարավոր ձևաիմաստային հարաբերությունները, որոնց հիմնական տեսակներն են հոմանիշությունը, հականիշությունը, համանունությունը, հարանունությունը: Ցավալի է, որ այս թյուրըմբռնումը արմատավորվում է՝ դպրոցից սկսած:
Այսքանը՝ համառոտ լինելու ձգտումով և ընդհանուր գործին օգնելու մասնագիտական մղումներով։
Հ. Գ. ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզվի ա՛յս կերպ և ա՛յս չափով ուսուցումը ոչ մի կերպ ենթադրել չի տալիս, որ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայերենի ուսուցման պարտադիր բաղադրիչը պետք է հանվի։

Յուրի Ավետիսյան, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր,

ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ

Նախորդ գրառումը

«Մատուցվելու է կոսմոպոլիտական գրականություն». Հենրիկ Բախչինյան

Հաջորդ գրառումը

«Մեր դասագրքերը կազմում են պատահական մարդիկ` դրամ վաստակելու համար». Եղիշե Չարենց

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

«Մեր դասագրքերը կազմում են պատահական մարդիկ` դրամ վաստակելու համար». Եղիշե Չարենց

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական