Իրաքի անվտանգության ուժերը հայտնաբերել են Катюша զենիթահրթիռային համակարգի համար նախատեսված հրթիռների ստորգետնյա պահոց: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը: Պահոցը հայտնաբերվել է Սալահ ալ-Դին նահանգում՝ «Իրաքի հերոսներ» գործողության շրջանակներում։ Ջոկատները պահոցում հայտնաբերել են ավելի քան 20 հրթիռ։ Նշվում է, որ արկերը թաղված են եղել հողի տակ։