Մոսկվայի թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Իլյա Ակինֆեևը ura.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ մարդկանց մոտ գրիպի բոլոր շտամները մոտավորապես նույն դրսևորումներով են ընթանում:
Դրանց թվում են հիվանդության կտրուկ սկիզբը, ուժեղ ինտոքսիկացիան, կրծքավանդակում ցավը, չոր հազը և մինչև 39-40 աստիճան բարձր ջերմաստիճանը:
Միևնույն ժամանակ, միայն հատուկ ախտորոշումը կարող է ցույց տալ, թե կոնկրետ ինչով է մարդը հիվանդ:





