Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

12 ոստիկան կես ժամ դաժանաբար ծեծի է ենթարկել վարորդին․ ոստիկանությունը դեպքի մասին լռել է

11/02/2021
- Տեղական

2020 թվականի օգոստոսի 22-ին Ոստիկանության Գայի վարչության շենքում 12 ոստիկանի կողմից քաղաքացուն դաժանաբար ծեծի ենթարկելու կոծկված միջադեպից Yerevan.Today – ը կադրեր էր հրապարակել։ Հիշեցնենք՝ խոսքը հանրության շրջանում հայտնի Փոսի գայի շենքում ծեծկռտուքի աղմկահարույց դեպքի մասին է, որը ոստիկնապետ Վահե Ղազարյանի կողմից խնամքով թաքցվել է հասարակությունից ու ավելին՝ ի սկզբանե փորձ է արվել անգամ քննությունից թաքցնել, հատուկ միջոցներ են գործի դրվել, ինչի մասին կցկտուր տեղեկություններ է հայտնում տուժածը տեսանյութում:

Բայց ահա միջադեպի հետևանքով քաղաքացու ստացած մարմնական ծանր վնասվածքներն ինչ-որ պահի ստիպում են ջարդարար ոստիկաններին քայլեր ձեռնարկել. գիշերը 22.20-ից Փոսի գայի շենք մտած քաղաքացուն այնտեղից դուրս են բերում 23.30–ի սահմաններում, ընդ որում՝ ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ գայի ծառայողական մեքենաայով:

Մեր հավաքագրած ամբողջական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ շտապօգնություն չի կանչվել՝ փաստացի միջադեպը կոծկելու համար: Հարվածներից թուլացած մարմինը մի կերպ տեղավորելով մեքենայի մեջ՝ սկզբում տանում են Ոստիկանության Էրեբունու բաժանմունք, այնտեղ արյունոտ, պատառոտված շորերով, ձեռնաշղթայով, բայց անգիտակից վիճակում տղամարդուն տեսնելուց հետո, հերթափոխի ոստիկանները տղերքին «գլխի են գցում», որ թեման լուրջ է, տարեք հիվանդանոց:

Եվ խիստ ուշագրավ է այն փաստը, որ ջարդարար ոստիկաններն իրենց զոհին փոխարենը տեղափոխելու մոտակա ցանկացած հիվանդանոց, չգիտես ինչու Փոսի գայի շենքից ամենահեռու գտնվող պետական Սբ. Գրիգոր Լուսավորիչ (Մասիվի) հիվանդանոցն են նախընտրում, որը, ի դեպ, հեղափոխությունից հետո գլխավորում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորսյանի ընկեր Արման Հովակիմյանը:

Հաջորդ խիստ ուշագրավ դրվագը․ այստեղ Սբ. Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ի առաջին հարկում է գրանցվել, ինչը առկա է անվտանգության համակարգից առգրավված տեսանյութերում:

Բացի այն, որ ուշագրավ զրույցներ են ծավալվում հիվանդանոցի առաջին հարկում ջարդարար ոստիկանների և հերթապահ բժիշկների միջև, որոնք, ի դեպ, ծխելով են զրուցում հիվանդանոցի տարածում և 15 րոպե սրահում պահելով քաղաքացու ջարդված մարմինը, այդպես էլ ամբողջ ընթացքում «գյալաջիի» բռնված՝ առաջնային բուժօգնության որևէ գործողություն չեն իրականացնում։ Ավելին, տեսնում են որ նա գիտակից վիճակում չէ, ուշագնած ընկած է սայլակին, հարկ չեն համարում անգամ տուժածին գիտակցության բերել:

Ստացվում է՝ այս մարդկանց լրիվ ձեռնտու էր քաղաքացու անգիտակից վիճակը, ինչո՞ւ…

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․

Առանձնակի քննության առարկա պետք է դառնա այն փաստը, թե ինչու է ջարդարար ոստիկանական խումբը և ո՞ւմ հրահանգով է որոշել, որ պետք է որովայնի և գլխի շրջանում 30 րոպե անընդմեջ հարվածներից հետո թուլացած, ծանր վնասվածքներ ստանացած տղամարդուն տանել մի հիվանդանոց, որը բացառապես կորոնավիրուսով վարակվածների սպասարկող ԲԿ-ի հատուկ կարգավիճակ էր ստացել նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ դեռևս 2020թ․ ապրիլից սկսած:

Այս հանգամանքը, ըստ էության, պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, պաշտոնեական դիրքի չարաշահում․ միայն այս դրվագը առնվազն հուշում է, որ հնարավոր է՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ընթացքին կամ պոստֆակտում՝ առողջապահական ոլորտի այդ ժամանակվա պատասխանատու նախարար Արսեն Թորոսյանի և այդ ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև:

Yerevan.Today-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում առկա է միջադեպի սկիզբը, 30-35 րոպե տևած ծեծկռտուքի ողջ տեսարանները՝ ոստիկանական շենքի ներսում և տարածքում, ապա միջադեպին հետևած բոլոր զարգացումները, մինչև այն դրվագը, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի առաջին հարկում քաղաքացուն անտարբերության մատնելուվ` 15 րոպե ինչ-որ  բաներ քննարկելուց հետո հարկադրված հենց նույն հիվանդանոցի հերթապահ բժիշկը շտապօգնություն կանչելով՝ տղամարդուն տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:

Նշենք, որ չնայած միջադեպը կոծկելու բոլոր փորձերին՝ Հատուկ քննչական ծառայությունը, այդուհանդերձ, քննությւոն է սկսել և ենթադրվում է, որ այստեղ միակ խանգարող հանգամանքը եղել է Թիվ 1 հիվանդանոցից ահազանգը:

ՀՔԾ-ն նախաքննությունն ավարտել, և գործը վերջերս ուղարկել է դատարան. հատկանշական է այն, որ միջադեպին ուղիղ մասնակցություն ունեցել է առնվազն 12 ճանապարհային ոստիկան և երկու քաղաքացի՝ տուգանային հրապարակ իրենց մենքենայի ետևից եկած քաղաքացի Արթուր Մեսրոպյանը իր եղբոր հետ, բայց դատարան մտած գործով տուժող են ճանաչվել վերջին երկուսը, այսինքն` ծեծի ենթարկված քաղաքացիները. իսկ ահա 12 ջարդարար ոստիկանից միայն երկուսի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել և կասեցվել է նրանց ծառայությունը: Իսկ ընդամենը երեք ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր․օր 392 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այսինքն՝ մեղադրյալ է ընդամենը 3 ոստիկան:

Հետաքննության ուշագրավ դրվագները դիտեք ստորև ներկայացվող տեսնյութում:

Սյուզի Բադոյան

Yerkir.am

Նախորդ գրառումը

Տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հաջորդ գրառումը

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026
Նորություններ

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026
Հաջորդ գրառումը

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին

Լրահոս

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների...

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026

Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական