ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Մայքլ Փենսը, ով նրա վարչակազմում փոխնախագահ էր, դեռևս չեն վերականգնել իրենց հարաբերությունները, որոնք կտրուկ վատթարացել են հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո: Այս մասին հայտարարում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Փենսը մի քանի օր չեն խոսել հունվարի 6-ի դեպքերից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը գտնվում էր նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու գործընթացում: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ամերիկայի նախկին ղեկավարը հիասթափված է, որ Փենսը չի փորձել վիճարկել արդյունքները: