«Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի պետական գիտական «Վեկտոր» կենտրոնը ուղարկել է պատվաստանյութի առաջին և երկրորդ փուլերի կլինիկական փորձարկումների արդյունքներ արտասահմանյան գիտական ամսագրերին: Առաջիկայում նախատեսվում է դրանց հրապարակումը», – հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից:
«Ռոսպոտրեբնադզորը» շեշտել է, որ մինչև միջազգային հրատարակությունների թողարկումը, ռուսալեզու գիտական ամսագրերում արդյունքների հրապարակումը «տեղին» չէ՝ նկատի ունենալով «բացառիկ նշանակությունը»:
«Ենթադրում ենք, որ այս հրապարակումների բովանդակությունը կպատասխանի գիտական հանրության հարցերի մեծ մասին», – հավելել են վարչությունից: