ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացում է, որ քիչ առաջ ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
«Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,-գրել է ԱԺ նախագահը։