«Հայաստանը 30 տարի պահել է Ղարաբաղը օկուպացիայի տակ: Ո՞ւմ հողերն են դրանք: Մեր ադրբեջանցի եղբայրների». APA ադրբեջանական գործակալության թուրքական բյուրոն հայտնում է, որ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում կայացած հանդիպման ժամանակ:
Էրդողանը նաև նշել է, որ Ադրբեջանն ինքնուրույն է ազատագրել գրավյալ հողերը։ «Մենք նաև ցուցաբերել ենք ամեն հնարավոր աջակցությունը, և Ղարաբաղն արդեն գտնվում է իր տերերի վերահսկողության տակ»,– նշել է նա՝ մոռանալով, որ պատերազմում լայնորեն կիրառված «Բայրաքթար»-ները և ադրբեջանական բանակի ամբողջ հրամկազմը ղեկավարվում էր թուրք զինվորականների կողմից։