Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դալեսի ծրագիրը

03/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ առաջ մի տեքստ էր մամուլում շրջանառվում, որի հեղինակությունը վերագրվում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA, ЦРУ) տնօրեն Ալեն Դալեսին: Տեքստի բնօրինակը ոչ ոք չի տեսել, որևէ հավաստի աղբյուրի մասին որևէ մեկը չի նշում: Փոխարենը, կան գեղարվեստական գրական ստեղծագործություններ, որտեղ «Դալեսի ծրագիրը» ներկայացնում են տարբեր «հակասովետական տարրեր»: Ծրագիրն, իբրև թե, վերաբերվում էր Սովետի քայքայման մեթոդաբանությանը: Երևի կարևոր էլ չէ, թե ով է մշակել այդ ծրագիրը: Ով էլ, որ արած լիներ, այն շատ արդյունավետ դուրս եկավ ու շատ հաջող կիրառվեց Սովետի դեմ: Բայց դարդս Սովետը չի, երբեք Սովետի սիրահարը չեմ եղել, չնայած երբեք չեմ ուրացել Սովետի 70 տարիների ընթացքում մեր ազգի ձեռքբերումները: Վերջերս հաճախ եմ սկսել հիշել այդ ծրագիրը, մանավանդ երբ մտածում էի, թե ինչպես հասանք «էս օրվան»: Մեր դեմ գործեց «Դալեսի ծրագիրը», նույնիսկ եթե Ալեն Դալեսը դրա մասին չգիտեր…

Տեքստի մեջ «բոլշևիզմը» փոխարինեք ազգայնականությամբ ու տեսեք ինչ կստացվի: Համեմատեք թավշյա հեղափոխության հետ: «Մենք քաոս կսերմանենք: Աննկատ կերպով կփոխարինենք նրանց արժեքները կեղծ արժեքներով ու կստիպենք հավատալ կեղծ արժեքներին: (…) կմարենք նրանց ինքնագիտակցությունը (…): Մենք համախոհներ ու դաշնակիցներ կգտնենք հենց Հայաստանում: Արմատախիլ կանենք ազգայնականության/պետականության հոգևոր արմատները («ռուսերեն բնօրինակում»՝ духовные корни большевизма), կգռեհկացնենք ու կոչնչացնենք ժողովրդական բարոյականության գլխավոր հիմքերը: Մենք սերունդների միջից կհանենք ազգայնականությանը հավատամքը («ռուսերեն բնօրինակում»՝ ленинский фанатизм): Մենք նրանցով կզբաղվենք մանկական, պատանեկան տարիներից, շեշտը կդնենք երիտասարդության վրա, կբարոյազրկենք, կապականենք ու կայլանդակենք նրանց: (…): Մենք նրանց կվերածենք ցինիկների, սանձարձակների ու կոսմոպոլիտների»: Ես, իհարկե, համաձայն չեմ, որ իրենք կարողացան ապականել մեր երիտասարդությունը, բայց որ հայրենասեր ու անձնազոհ երիտասարդների կողքին ունենք ռաբիզ գյադեք ու «զարգացած» կոսմոպոլիտների, ովքեր օտար կուռքերի են պաշտում՝ փաստ է:

Փաստ է նաև, որ գույնզգույն թավշա տիկնիկավարները կարողացան ազգայնականությունը փոխարինել պացիֆիզմով ու կոսմոպոլիտիզմով: Դա արեցին տարիների քրտնաջան աշխատանքով, վարկաբեկելով ամեն ազգայինը՝ ազգային գաղափարախոսությունը, հավատքը, ավանդույթները, հաղթանակները… Հիշե՛ք. «Ազգային գաղափարախոսությունը կեղծ փիլիսոփայական կատեգորիա է», «Ազատամարտ եք արել, որ թալանով զբաղվե՞ք», «Ինչո՞ւ 2 կաթողիկոս ունենք, որ մի հատ էլ պահանջեն Փաշինյանի հրաժարականը»: Ու հիմա զարմանու՞մ եք, որ պատգամավորը կոչ է անում մոռանալ անցյալը, չքննարկել Շուշիի պատկանելիությունն ու նայել ապագային, իսկ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացումը կապում է Ադրբեջանի հետ առևտրի զարգացման հետ:  

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվ ուրեմն, քայլ արա մերժիր ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներին. Թաթուլ Հակոբյան

Հաջորդ գրառումը

Լարսում կուտակվել է 560 բեռնատար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Լարսում կուտակվել է 560 բեռնատար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական