Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է մինչև 2022 թ․ ավարտը կարգավորել թուրքական էլեկտրամեքենաների արտադրությունը: Նախատեսվում է գործարանը կառուցել 18 ամսվա ընթացքում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ըստ Էրդողանի՝ Թուրքիայում այս նախագծի իրականացումանը սպասել են 60 տարի:
Առաջին թուրքական էլեկտրամեքենաների նախատիպերը ներկայացվել են անցյալ տարվա դեկտեմբերին: 13 տարվա համար նախատեսված ներդրումները կազմում են 3,7 միլիարդ դոլար։ Կարտադրվի հինգ մոդելի տարեկան 175 հազար մեքենա: