Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի «վերջին հայկական գյուղը» ցուցադրում է Ցեղասպանությունը վերապրած ժառանգությունը

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելի քան մեկ դար անց, վերադառնալով տունՙ վերապրածների սերունդները

թանգարան են բացումՙ ոգեկոչելու եւ պահպանելու իրենց մշակույթը

Թուրքիայի Հաթայ (նախկին Ալեքսանդրեթ) շրջանում գտնվող Վաքըֆլըն, որը փոքրիկ մի սեպ է Միջերկրական ծովի եւ սիրիական սահմանի միջեւ, մելամաղձոտ պատիվն ունիՙ հայտնի լինելու որպես երկրի «հայկական վերջին գյուղը»:

Այս օրերին ընդամենը 100 հոգի է ապրում այնտեղ, բայց Վաքըֆլըի նարնջի պուրակները եւ ավանդական քարե տները հարուստ են պատմությամբ: Ամեն ամառ հազարավոր այցելուներ իրենց հայկական անցյալի հետ կապի որոնման նպատակով գալիս   են փոքրիկ գյուղըՙ այցելելու նրա եկեղեցին, գնելու տեղական մուրաբաներն ու օճառը եւ լսելու արեւմտահայերեն լեզուն:

Լրագրող եւ արվեստի պատմաբան Լորա Պայթարը վաղուց է որոշել ստեղծել մի հատուկ ցուցահանդեսային տարածքՙ տեղական հայկական մշակույթն ի ցույց դնելու համար: Հինգ տարվա աշխատանքից հետո Վաքըֆլը գյուղի թանգարանըՙ առաջին նման նախաձեռնությունը Թուրքիայում, վերջերս բացեց իր դռները:

«Վաքըֆլը այցելողները գալիս են միայն մեկ օրով, լուսանկարում են եկեղեցին ու նորից հեռանում են,- ասում է նա:- Ես ուզում էի մարդկանց հնարավորություն տալ իսկապես հասկանալու եւ պահպանելու մեր ժառանգությունը»:

Վաղուց ժամանակն է, որ Թուրքիան հաշտվի սեփական անցյալի հետ. կառավարությունը դեռեւս հրաժարվում է որպես ցեղասպանություն ճանաչել 1915 թվականի իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվել է մինչեւ 1,5 միլիոն հայ:

Վաքըֆլըի համայնքը ժառանգորդներն են այն հայերի, որոնք հաջողությամբ դիմակայել են օսմանյան բանակի հարձակումներին: Մարզի 4,200 բնակիչները նահանջել են մոտակա Մուսա լեռըՙ 53 օր անցկացնելով այնտեղ, նախքան դաշնակից նավերի միջոցով փրկվելը եւ Պորտ Սաիդ (Եգիպտոս) տարհանվելը: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո նրանք տուն են վերադարձել:

Պայթարը եւ նրա ամուսինըՙ Ջեմ Չափարը, մաս են կազմում Վաքըֆլըի եկեղեցական հիմնադրամի, որը պահպանում է գյուղի շենքերը, բայց զույգը գիտակցում է, որ դրսի օգնության եւ թանգարանի համար շատ ավելի մեծ բյուջեի կարիքը կա:

2015 թվականին ֆինանսավորման առաջին հայտը, որը կատարվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի օգնությամբ, անցել է ապարդյուն, սակայն 2018-ի երկրորդ փորձըՙ հարեւան Հաթայի հնագիտության թանգարանի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի աջակցությամբ, հաջողությամբ կառավարական դրամաշնորհ է շահել :

Վաքըֆլըի բնակիչներն այնուհետեւ հարցազրույցներ են ձայնագրել եւ նվիրաբերել են առարկաներ, ներառյալ հագուստ, ավանդական ժանյակներ, զարդեր եւ լուսանկարներՙ ստեղծելու համար այն, ինչը Պայթարն անվանում է «պատմությունից բխող» փորձառությունՙ ներկա մշակութային կենտրոն այցելողների համար:

Թանգարանի բաժինները կենտրոնացած են կրոնական ավանդույթների, մշակութային տոների վրա, ինչպիսիք են հարիսան, խաղողի ամառային փառատոնը, արտագաղթի ազդեցությունը հայ համայնքի վրա եւ տեղական ճարտարապետական ու գյուղատնտեսական յուրօրինակ կիրառությունները:

Պայթարին հատկապես սրտամոտ են նվիրատվության տուփը Մերսինի այժմ ավերված հայկական եկեղեցուց եւ 1920-ականների հարսանեկան զգեստն ու երգարանը, որ պատկանել են տեղացիներին:

Կովիդ-19-ի ճգնաժամը հետաձգել է թանգարանի պաշտոնական բացումը մինչեւ տարեվերջ կամ հնարավոր էՙ հաջորդ ամառ, բայց Պայթարը եւ Չափարը ցանկություն ունեն մինչ այդ արդեն ողջունել այցելուներին:

«Վաքըֆլը գյուղի թանգարանը այցելուին ցույց է տալիս, թե ինչպես են խոսում գյուղացիները, մեր հավատալիքները, ինչպես ենք նշում տոները, ինչ ենք ուտում, ինչ հաջողություններ ունենք գյուղատնտեսության եւ ճարտարապետության մեջ, ամուսնական ավանդույթները, երաժշտությունը, լուսանկարները, մարդկանց եւ արտագաղթի պատմությունները»,- ասում է Պայթարը:

«Երբ մարդիկ հիմա գան, նրանք այլեւս չեն հեռանա միայն մեկ լուսանկարով: Նրանց հիշողությունները կլցվեն այնպես, ինչպես որ մերն են լցված»:

Բեթան ՄՔՔԵՐՆԱՆ, «Գարդիան», Լոնդոն, 11.07.2020

Անգլերենից թարգմանեց Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գուգարքցի պատանին անվադողեր է հավաքել սահման ուղարկելու համար (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական