«Վեկտոր» կենտրոնում պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն փորձաքննության ավարտից մոտ երկու-երեք շաբաթ անց։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Այժմ կատարվում է քննություն, քննությունը սովորաբար տևում է երկու-երեք շաբաթ: Դրանից հետո թույլ է տրվում անցկացնել կլինիկական փորձարկումներ», ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան Գամալեյիի անվան ինստիտուտը, Роспотребнадзор-ի «Վեկտոր» կենտրոնը և Կենսաբժշկական դաշնային գործակալության Պատվաստանյութերի ու շիճուկների ինստիտուտը անվանել էր կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման առաջատարներ: Սպասվում է, որ նրանց պատվաստանյութերը կլինեն այս տարի, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: