Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր էլ հավատում ենք, որ ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը. Գարեգին Բ-ի ուղերձը

02/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել տարեմուտի ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի զավակներ մեր, ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս,

Մայր Աթոռ Սուր Էջմիածնից հայրական մեր ողջույնը աղոթքն ու օրհնություն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:

Հնի ու նորի սահմանագծին երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաեւ վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը, եւ սգում մեր հազարավոր զավակների ու Արցախ աշխարհի զգալի մասին կորուստը:

Անցնող տարում համավարակի եւ պատերազմի արհավիրքները կորստյան ցավ եւ մահվան վիշտ տարածեցին  հայրենական մեր կյանքում: Մեր հոգիները ալեկոծեցին նաեւ Սիրիայում չընդհատվող պատերազմի ծանր հետեւանքները եւ աղետալի դեպքերը Լիբանանում:

Հայաստան եւ Արցախ մեր երկրի առջեւ ծառացած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական մարտահրավերները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղությունը, ապագայի անորոշությունը արդարեւ տկարացրել են մեր ժողովրդի զավակների լավատեսության ոգին: Հուսախաբ եք այո, բայց Աստծուն ապավինած լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը:
Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տեր: Սաղմոսերգուի այս խոսքերը հոգում ծվարած մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր հուսավառ հայացքը ուղղել է դեպի գալիքը, Հայոց անկախ պետականության նվիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում, ազգս հայոց զորությունն է ունեցել հառնելու ամենածանր փորձություններից, անգամ հայերազրկումի եւ ցեղասպանության արհավիրքներից: Այսօր էլ հավատում ենք, որ ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը:

Հայրենաշինության սրբազան առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի միայն մեր ժողովրդի առողջ ու կարող բոլոր ուժերի համերաշխ մասնակցությամբ եւ միաբանության ոգով:

Միաբանությունը, ինչպես գրում է Մեծն Եղիշե վարդապետը, բարի գործերի մայրն է, անմիբանությունը՝ չար գործերի ծնողը:
Սիրելիներ,

Հայրապետից հորդորն ու պատգամն է. ստեղծված լրջագույն իրադրության առջեւ զորանալ հավատով եւ ամրապնդել վճռականությունը, որպեսզի ամենայն հանձնառությամբ կառուցենք եւ սերունդներին ավանդենք հզոր, բարօր եւ անվտանգ հայրենիք:

Աստծո խոսքին ու քրիստոնեական արժեքներին հավատարիմ հոգ տանենք միմյանց եւ ջերմագին սիրով առ բազմաչարչար մեր հայրենիքը, մեր ջանքերն ու ուժերը մեկտեղենք ի նպաստ ազգային ու հայրենական մեր կյանքի նորոգության ու պայծառության, մեր հայրենիքը հզորացնելու, մեր պետականությունը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու եւ համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունն ամենքինս է: Այս գիտակցությամբ հայրենիքի նոր օրը խարսխենք եղբայրսիության արդարության եւ օրինահարգության վրա:

Աղոթենք ու երախտագետ սրտով հիշենք մեր նահատակներին, շուտափույթ վերադարձ մաղթենք մեր գերեվարվածներին, ապաքինություն վիրավոր մեր զավակներին եւ խնդրենք Աստծո զորակցությունը եւ օրհնությունը նրանց, մեր հերոսների ընտանիքներին եւ համայն մեր ժողովրդին:

Աղոթենք հայրենյաց պաշտպանության դիրքերում գտնվող մեր բանակի քաջարի զորականների եւ բոլոր նրանց համար, որոնք տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Աղոթքով հիշենք եւ համավարկից մահացած մեր ժողովրդի զավակներին: Ամենագութ Աստված, բարերա քո կամքով եւ ամենառատ ողորմությամբ թող 2021 թվականը լինի խաղաղության, ազգաշեն ու հայերանպաստ իրագուծումների տարի եւ մխիթարություն բերի մեր սրտերին, զորություն եւ հաղթություն հայոց կյանքին:

Աստված պահապան մեր հայրենիքին եւ ժողովրդին: Բարի օրհնյալ տարի»:

https://m.facebook.com/infoservicesofmothersee/videos/894117911364910/
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցուլի բնութագիրը

Հաջորդ գրառումը

Ձեր սրտի ԱԺ-ն, մասնավորապես ԻՔ դաշինքը, ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել․ ՀՅԴ ֆինանսական հանձնախմբի նախագահ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ձեր սրտի ԱԺ-ն, մասնավորապես ԻՔ դաշինքը, ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ է դրել․ ՀՅԴ ֆինանսական հանձնախմբի նախագահ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական