Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՔԵԼ ՊԱՊԸ

16/12/2020
- Ազգային, Մշակույթ

Իմ գյուղը փոքրիկ է, փոքր այնքան, որ թվում է՝ մի ընտանիքի չափ է: Ու ապրում է նաև մի ընտանիքի պես, մի ընտանիքի հոգսերով, ուրախություններով ու տխրություններով: Տարիների հեռվից հիշում եմ այն ցուրտ ու մութ տարիները, ու հոգիս պատվում է տխրությամբ:

Պատերազմ էր… և պատերազմական այն ծանր օրերին էլ ավելի էր ծանրացել իմ գյուղի վիճակը: Եղբայրս՝ Աղվանը, զոհվել էր, ու իմ գյուղը էլ ավելի էր խեղճացել ու կուչ եկել: Գյուղը Սիսիանի հետ կապող միակ փոխադրամիջոցը իմ ծառայողական մեքենան էր և ծնողներին ու բարեկամներին հիշող հազվադեպ համագյուղացիներիս այցելությունները, որ կարող էին այցելել գյուղ: Մեր գյուղը փոքր է, փոքր է այնքան, որ թվում է` կարող ես ափիդ մեջ տեղավորել: Որոտան և Լորաձոր գետերի հատման կետից սկսվում է ճանապարհը դեպի գյուղ, և կարծես թվում է, թե ճանապարհը քեզ տանում է դեպի երկինք, դեպի ամպերը և վեր ամպերից, դեպի մաքրամաքուր երազներիդ ու երազանքներիդ գագաթը, ուր կարող են միայն հրեշտակները թևածել:

Գյուղս ունի մի փոքրիկ հրապարակ-գյուղամեջ, ուր տեղակայված են գրասենյակը, ակումբը, գրադարանը, խանութը և մի աղբյուր, որ կառուցվել է 1947թ: Մեր գյուղամեջը մեր հավաքատեղին է, մեր՝ իրար երես տեսնելու, բարևելու, բանբասելու, վիճելու և բարեկամանալու միակ վայրը:Առաքել պապը ամեն օր արևագալն ընդունում է գյուղամեջի աղբյուրի դեմ տնկված միակ էլեկտրասյան տակ կանգնած: Արևին բարի գալուստ է ասում, ժողովրդին բարի լույս է ասում, աշխարհին բարի օր է ասում, ու գյուղը մտնում է իր առօրյա հոգսերի մեջ, ինչպես աշխարհի բոլոր ծայրերում և ինչպես լինում է առ այսօր` աշխարհաստեղծման օրվանից:

Քոթուկ է Առաքել պապը, պինդ, պինդ արմատ, պինդ տոհմ, պինդ սյունեցի ու բարի, համեստ, բանիմաց: Հենվում է Առաքել պապը իր ձեռնափայտին ու հայացքով չափում արևի անցած ճանապարհը, երկրի ու երկնքի տարբերությունը, իր անցած և անցնելիք ճանապարհը:Ամեն անգամ գյուղից մեկնելիս ես հանդիպում եմ Առաքել պապին, բարևում, հալ ու հարցում կատարում, օրհնանք ստանում ու մեկնում իմ գործերին:Այսօր գյուղամիջում հանդիպում եմ Առաքել պապին, իջնում եմ մեքենայից, մոտենում նրան, հալ ու հարցում անում: Տխուր է պապը: Կռթնել է ցուպին` գլուխը կախ, ու մտքերի հետ երեւի կռիվ է տալիս:

– Բարի լույս, Առաքել պապի:

– Աստծու բարին, Աշոտ, բալաս:

– Ո՞նց ես, պապի, ինչի՞ ես տխուր:

– Հոգնել եմ, Աշոտ, բալաս:

– Ինչի՞ց ես հոգնել, Առաքել պապի:

– Աշխարհից եմ հոգնել, բալաս… Ոսկորներս ցավում են, բալաս… Ընկերներս բոլորը հանգստարանում են…Ես մենակ մնացել եմ այստեղ, ի՞նչ անեմ… Ես էլ եմ ուզում հանգստանալ…Ես էլ եմ ուզում գնալ ընկերներիս մոտ… Հոգնել եմ, Աշոտ բալաս…

Լռում ենք…

Ճերմակ մորուքի վրայով արցունքի երկու կաթիլ է գլորվում մորուքն ի վար, ու ես կարկամում եմ, զրկվում խոսելու ունակությունից, կուչ եմ գալիս պապի խոսքերից, պապի արցունքից, հանգստարան բառից: Նայում եմ Առաքել պապի ճերմակ մորուքին, իմ սև մորուքին, ու ամաչում իմ սև մորուքի ու պապի ճերմակ մորուքի տարբերությունից: Հասկացել եմ, թե մեր մեծերը ինչու են գերեզմաններին հանգստարան կամ հանգիստ ասում: Բա ինչու՞ մեր խորիմաստ հանգստարանները վերափոխվեցին, դարձան գերեզմանատներ: Ես մտամոլոր նստում եմ իմ վիլիսի ղեկին ու գյուղից դուրս գալով ոլորաններով գլորվում դեպի Սիսիան, Սիսիանից դեպի պատերազմի դաշտ, մտքով անիծելով պատերազը, պատերազմ հրահրողին, հանգստարանները գերեզմանատներ սարքողին, աչքերիս առաջ ունենալով իմ Առաքել պապի թախծոտ դեմքը, մեր Առաքել պապի ճերմակ մորուքը, բոլորիս Առաքել պապի իմաստուն խոսքերը և արցունքի երկու կաթիլը, որ առ այսօր մնացել են իմ աչքերում և ուղեղում դաջված:

– …

– …

– …

Լույս իջնի հոգուդ, Առաքել պապի, հիմա իմ մորուքն է ճերմակել, ու ես եմ հոգնել…

Աշոտ ՄինասյանՄ.

Ա.Հ. 06.06.2017թ.

Նախորդ գրառումը

Անհետ կորած զինվորների հարազատներից 10 հոգու ընդունել են ՊՆ-ում, մյուսները սպասում են դրսում

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն ներկայացնում է նոր կիբեռռազմավարություն

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Առաջին անգամ Ռոմանոս Մելիքյանի «Զառ-վառ» շարքը մեկ համերգային երեկոյի շրջանակներում ամբողջությամբ ներկայացրեց Մագդա Մկրտչյանը

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը

26/06/2026
26 Հունիսի, 2026

Մարինա Դեդեյան. Տոհմիկ մտավորականների շառավիղը

26/06/2026
19 Հունիսի, 2026

Առեղծվածային վրձնի տիրակալը

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն ներկայացնում է նոր կիբեռռազմավարություն

Լրահոս

Կարող է գնալ դատարան. առողջապահության նախարարը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին

30/06/2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելը քաղաքական դրդապատճառներ...

Պոլիկլինիկական օղակում ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում

30/06/2026

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանn այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նպատակ կա ՀՀ 3 միլիոն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության...

Առաջիկայում Իրան-ԱՄՆ բանակցություններ նախատեսված չեն. Բաղայի. IRNA

30/06/2026

 Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա օրերին որևէ մակարդակի բանակցություններ չեն նախատեսվում, լրագրողներին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային թիմի...

Իրանը կկատարի կկատարի իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը կատարի հուշագրի դրույթները. Իրանի նախագահ

30/06/2026

 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կկատարի իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը կատարի հուշագրի դրույթները։ «Հուշագիրը հիմնված...

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական