ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գլխավոր դատախազի՝ ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավար Ուիլյամ Բարրի մոտալուտ պաշտոնանկության մասին:
Թրամփը տեղեկացրել է այդ մասին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ջո Բայդենը նահանգներից ստացել է ընտրիչների անհրաժեշտ ձայները:
“Բիլը կգնա Սուրբ Ծննդյան տոներից առաջ՝ տոները իր ընտանիքի հետ անցկացնելու համար”, – ասել է Թրամփը Twitter-ում: