Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզորն» արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներմուծումը մոզաիկա պեպինո վիրուսով արտադրանք հայտնաբերելուց հետո, նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ:
««Ռոսսելխոզնադզորն» անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի եւ պղպեղի ներմուծումը, որոնք արտահանվում եւ/կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Ռուսաստանի Դաշնության տարածք Pepino mosaic virus-ի մուտքը եւ տարածումը կանխելու նպատակով: Նախկինում այս մարզից վարակված բանջարեղեն է ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
news.am