ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է. Նարեկ Կարապետյան

Ընդդիմության հասցեին հնչող, պատերազմի ձգտելու մասին մեղադրանքներն անհիմն են, քանի որ հենց երկրի գործող ղեկավարությունն է իրավիճակը հասցրել մի քանի ռազմական բախումների։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Եթե նայենք դոկումենտալ, կտեսնենք, թե այս կառավարությունը քանի պատերազմ է բերել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեք մեծ պատերազմների կուսակցություն է, ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ամեն անգամ, երբ մենք մտահոգություն ենք հայտնում մեր հողերի վերաբերյալ և հրաժարվում ենք կատարել ադրբեջանցիների ու թուրքերի դրած պահանջները, մեզ անվանում են «պատերազմի կուսակցություն»։ Լրիվ կկվի հեքիաթն է, որ ձագերին հերթով տանում են։
Մեր հարցը մնում է արդիական․ որտե՞ղ են այն հայկական հողերն ու տարածքները, որոնք պետք է վերադարձվեին սահմանազատման արդյունքում։ Իշխանությունները գյուղեր ու տարածքներ են տվել իրենց. որտե՞ղ են մեր հողերը։ Ինչո՞ւ չի վերադարձվել մեզ։ Կարո՞ղ է Ադրբեջանը չի ուզում վերադարձնի, ուղղակի ինչքան հնարավոր է շատ՝ վերցնում է»,- հարց հնչեցրեց Նարեկ Կարապետյանը։
