Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել

ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել:

24News-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով:

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ այսօր Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։

Ըստ «Հրապարակ»-ի՝ զինծառայողն ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։

Նա ամուսնացած էր, կինը հղի է։

Կիսվել