Բագրատ Սրբազանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին հակափաստարկներ կներկայացնեն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանները ՄԱԿ-ի փորձագետներին հավելյալ փաստեր և իշխանության ներկայացրած պարզաբանումների հակափաստարկներ կներկայացնեն «Սրբազան պայքարի» գործով։
Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբանական խմբի անդամ Տաթևիկ Սողոյանը՝ հավելելով, որ իրենք չեն մոռացել 2024 թ. հունիսի 12–ի իրադարձությունների ու տուժածների իրավունքների մասին և լինելու են հետևողական։
«Մենք այսօր նաև ազդարարում ենք, որ սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց ու նրանց պատմությունների վերաբերյալ»,– ասել է Տաթևիկ Սողոյանը։
