Երեքշաբթի, 18 Օգոստոս, 2026

Եթե Սփյուռքը հզորանա, Հայաստանը կթուլանա. Սփյուռքը պիտի թուլանա, որ Հայաստանն ուժեղանա. Արման Եղոյան

Եթե Սփյուռքը հզորանա, Հայաստանը կթուլանա. Սփյուռքը պիտի թուլանա, որ Հայաստանն ուժեղանա. Արման Եղոյան

Սփյուռքը չունի քաշային կատեգորիա, Սփյուռքը չունի մեկ հեռախոսային համար, որ զանգես, քեզ պատասխանի իր ամբողջ քաշային կարգով. ԱԺ ամբիոնից ասաց քպ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Սփյուռքը պետք է վերցնի հեռախոսը, զանգի Հայաստանին և հարցնի՝ ինչ կարող է անել Հայաստանի համար։ Եվ Սփյուռքը պետք է  անի այն, ինչ Հայաստանը կխնդրի. ավելացրեց Եղոյանը։

Նա Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միայն այդպես է պատկերացնում։

«Տարածված միֆ կա Հայաստանում Սփյուռքի մասին, ասում են՝ ինչքան ավելի ուժեղ է Սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը, և ինչքան ավելի ուժեղ է Հայաստանը, այնքան ավելի ուժեղ է Սփյուռքը։ Սա կատարյալ սուտ է։ Երբեք Սփյուռքը չի հզորացել բնական սենդափոխության հետևանքով, եթե չի եղել հոսք Հայաստանից կամ այլ գաղթօջախներից»,-հայտարարեց Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։