Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու

Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու. հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը, և որոշում է կայացվել, որը բաղկացած է 2 մասից. հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Հրապարակային որոշումն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»,- նշել է նա։
Տեղեկացնենք, որ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «Իմ քեռին և ես երբեք չենք կարող լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը, որն իմ քեռու որդին է, սովորում էր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի առաջին կուրսում և զոհվեց 44-օրյա պատերազմում, դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:
Օգոստոսի 14-ի ԱԺ նիստին քպ-ականները հեգնանքով, ծաղրանքով են դիմել էդգար Ղազարյանին, փորձել նրան նսեմացնել, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան ներողություն խնդրելու հնարավորություն է տվել՝ միացնելով խոսափողը, սակայն ընդդիմադիր պատգամավորը ներողություն չի խնդրել։
