Ըստ մեղադրական վերդիկտի՝ Էդգար Ղազարյանին սպասվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկում

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։
Դատավճիռը պարտադիր բողոքարկվելու է. հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ «մեղադրյալ կողմը» դատարան էր գնացել միջնորդություն քննարկելու, սակայն դատարանն անմիջապես հրապարակել է Էդգար Ղազարյանի մեղադրական վճիռը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է մեղադրական վերդիկտ։
Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորներին իրենց գործունեության առնչությամբ արատավորելու համար։ Նշված հոդվածով նախատեսվում է պատիժ՝ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում։
Պաշտպանական կողմը նշել է, որ Ղազարյանի հայտարարությունները, որոնցով նա քննադատել է Սահմանադրական դատարանի դատավորներին, եղել են ՍԴ-ի՝ «Անկախության հռչակագրին» վերաբերող հայտնի որոշումից հետո, որում օգտագործվել էր «զավակին խժռող ծնող» ձևակերպումը։
Պաշտպանական կողմը նշել է, որ այդ քննադատությունները եղել են վերլուծության արդյունքում ձևավորված գնահատողական-դատողություններ։
Նշենք, որ Էդգար ղազարյանի դեմ հաղորդումը ներկայացրել է ոչ թե ՍԴ դատավորներից որևէ մեկը, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, իսկ գործով տուժողներ չկան։
