Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բայրամովը Կիևում խոսել է Ադրբեջանի և Ուկրաինայի բարեկամության և փոխշահավետ համագործակցության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կիև կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ:

 Բայրամովn այս մասին գրել է X սոցիալական ցանցում:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ադրբեջանա-ուկրաինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։

«Մեր երկրները կապված են բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ռազմավարական գործընկերությամբ», – ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։