Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խուզարկություններն ավարտվել են. Օլիմպիական կոմիտեն և այլ շինություններ կապարակնքվել են. Իվետա Տոնոյան

06/07/2026
- Նորություններ

«Արարատցեմենտում», «Մուլտի վելնեսում», Երևանի Արարատ  կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն» ընկերություններում, «Օլիմպավանում» և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում խուզարկություններն ավարտվել են, լրագրողների հետ զրույցում նշեց վերջինիս խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ցավոք սրտի, պետք է հայտնեմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է և դադարեցվել է գործունեությունը։ Սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է, որովհետեւ սրանով շատ մեծ վնաս է հացվում ՀՀ միջազգային հեղինակությանը. քաղաքակիրթ աշխարհում նման նախադեպ չի եղել։ Առավել քան վստահ եմ, որ այս գործողության աղետաբեր հետևնքները ՀՀ իշխանությունները և այն անձինք, որոնք ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում տեսնելու են։

Կապարակնքվել է նաև «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի Արարատ  կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող վարչական շենքը՝ քաղաքապետարանի դիմաց գտնվող բարձր աշտարակը։ Վարչական շենքը ևս կապարակնքվել է, այդտեղ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրասենյակներն են ու հաշվապահությունը։

«Մուլտի սթոուն» ընկերությունը, որ քարերի արտադրությամբ է զբաղվում, ևս կապարակնքված է և դադարեցված է գործունեությունը։ «Օլիմպավանում» դեռ գործողությունները շարունակվում են, բայց այդտեղ ունենք խնդիր, քանի որ ԱՄՆ–ի ըմբշմարտի հավաքականն էր մարզվում, UFC վարկածով աշխարհի չեմպիոն ունենք, ով մարզումներ էր անցկացնում, և այդ մասով լրջագույն խնդիրներ են առաջացել։

«Փարավանում», «Մուլտի գրանդ» հյուրանոցում շարունակվում են խուզարկությունները։

Բոլոր այդ ընկերությունները, մասնավորապես, «Արարատ ցեմենտ» գործարանը, «Մուլտի սթոունը», «Մուլտի վելնեսը», Երևանի Արարատ  կոնյակի, գինու, օղու կոմբինատը, որոնք կապարակնքվել են ՔԿ–ի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում անվտանգության աշխտակիցները, սպասարկող անձնակազմը, ինչը անվտանգության լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետեւ դրանցից մի մասը գործարաններ են, որտեղ կան պայթյունավտանգ նյութեր։ Այս մասով մեր իրավաբանները զբաղվում են, որ  բողոքարկման գործընթաց սկսենք, որ գոնե այդ հիմնարկների անվտանգությունը կարողանանք ապահովել»։

Նշենք, որ այսօր առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում զանգվածային խուզարկություններ են ընթանում։

Նախորդ գրառումը

Թրամփը նաև Ալիևին է հրավիրել Մայամի՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովին

Հաջորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, նրան տարել են ՔԿ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

08/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի. Արման Աբովյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները․ հայտարարություն. «Մայր Հայաստան»

08/07/2026
Նորություններ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, նրան տարել են ՔԿ

Լրահոս

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

08/07/2026

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի. Արման Աբովյան

08/07/2026

Սա արդեն իսկապես հետաքրքիր է։ Խոսքը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամիի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա մանրամասն...

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները․ հայտարարություն. «Մայր Հայաստան»

08/07/2026

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում...

ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

08/07/2026

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու...

Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան

08/07/2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի երկրորդ ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ «Հարգելի գործընկերներ, Խաղաղության և արդարության...

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել

08/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել: Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական