Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, տանում են ՔԿ և ներկայացնելու են կալանքի միջնորդություն. Հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ծիծաղելի մեղադրանքով ձերբակալեցին, տանում են կալանքի»,- Գագիկ Ծառուկյանի պաշտպանը մանրամասներ է հայտնել։
Թիրախավորվել են անգամ կենդանիները․ Գագիկ Ծառուկյանի այգու կենդանիներին տեսչական մարմինները քնեցրել են տեղափոխելու են․ հայտնել է ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։
Խուզարկությունների պատճառով փակվել են նաև «Օլիմպավանի» դռները, որն այս օրերին ընդունել է տարբեր երկրների մարզիկների: Իրավապահներն իրենց գործողություններով խաթարել են նաև արտասահմանցի մարզիչների և մարզիկների պարապմունքները՝ պահանջելով նրանցից լքել տարածքը:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերությունների դռները փակ են: Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում ևս վաղ առավոտից խուզարկությունները խաթարել են գործարանի աշխատանքը:
ԱԾ-ն աշխատակիցներին թույլ չի տվել ներս մտնել: Նրանք պատմել են, որ իրենց չեն տեղեկացրել՝ ինչ հիմքով են իրենց մուտքն աշխատավայր արգելում։










