Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար». Ալ Մայադին

19/06/2026
- 19 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Երեւի ավելորդ չէ երբեմն իմանալը, թե մեզ եւ մեր երկրի ընթացքն ինչպես են ընկալում, գնահատում, նաեւ, մեզ համար կարեւոր արաբական աշխարհում: Այդ աշխարհի մի հեղինակավոր թերթի՝ «Ալ Մայադին»-ի այս հրապարակումը վերնագրված է «Ինչպես է Փաշինյանը դարձել պատճառ այն բանի, որ Հայաստանը հայտնվել է ադրբեջանա-թուրքական գերազդեցության ներքո»:                 

Վերը բերվածը դրա երկրորդ վերնագիրն է:

Մեր խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մայիսի 30-ին տպագրված ծավալուն հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք հատվածաբար: 

Թուրքիան պատրաստվում է աշխարհաքաղաքական ծավալման նոր փուլի: Այս անգամ այն ձգտում է գերիշխող ազդեցություն հաստատել Կենտրոնական Ասիայում:

Այն բանից հետո, երբ Թուրքիայի շահերը սկսեցին ավելի ու ավելի հակասել բազմաթիվ արաբական պետությունների շահերին, Միացյալ Նահանգները վերանայեց իր տարածաշրջանային ռազմավարությունը: Վաշինգտոնը հրաժարվեց Անկարային արաբական տարածաշրջանում գլխավոր խաղացող դարձնելու գաղափարից՝ նախապատվություն տալով Իսրայելին: Ընդսմին Թուրքիային հնարավորություն տրվեց մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ  Կենտրոնական Ասիայում: Նման գիծը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին, քանի որ թույլ է տալիս թուրքական գործոնն օգտագործել  Ռուսաստանի եւ Չինաստանի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ զսպելու համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը, որի երթուղիներն անցնում են Կենտրոնական Ասիայով:

Հարավային Կովկասում Նիկոլ Փաշինյանի դերին նախապատրաստությունը սկսվել էր մի քանի տարի առաջ, երբ Ամերիկան աջակցեց «գունավոր հեղափոխությամբ» նրա իշխանության գալուն: Նպատակն էր Հայաստանը հեռացնել  Ռուսաստանից եւ այն Մոսկվայի դաշնակցից վերածել հակառակորդի՝ հարավից լրացուցիչ ճնշում ստեղծելով Ռուսաստանի վրա: Ամերիկյան շրջանակների կողմից պատրաստված Փաշինյանը պատրաստ էր կատարել իրեն հատկացված դերը, եթե անգամ այն հակասում էր Հայաստանի շահերին: Նրա առաջին քայլը Ռուսաստանից՝ բնական դաշնակցից, ինչպես նաեւ մեկ այլ դաշնակից Իրանից որոշակի հեռավորություն ստեղծելն էր: Փոխարենը, Վաշինգտոնի հրահանգով, նա լավ հարաբերություններ հաստատեց Անկարայի հետ: Որպես արդյունք, Հայաստանի դիրքը խոցելի է դարձել իր վաղեմի հակառակորդների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ: Երկու երկրներն էլ Հայաստանին նայում են իբրեւ ուղիղ ցամաքային կապեր հաստատելու համար աշխարհագրական խոչընդոտի եւ  ձգտում են բացել ճանապարհ Թուրքիայից դեպի Ադրբեջան, այնուհետեւ՝ Կասպից ծովի արեւելյան ափեր ու դեպի Թուրքմենստան: Նման սցենարը գնահատվում է որպես թուրքական ազդեցության ամրապնդում Կենտրոնական Ասիայի երկրներում եւ, հարդյունս դրա, տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ընդլայնում: Այդ ամենի նպատակն է խաթարել Ռուսաստանի եւ Իրանի ազգային անվտանգությունը:  

Մինչ Փաշինյանը զբաղված էր այս հարցերով, Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի Լեռնային Ղարաբաղի համար, որի նկատմամբ Հայաստանը վերահսկողություն էր հաստատել 1990-ականների սկզբին: 2020 թվականին, Փաշինյանի՝ հայկական բանակը թուլացնող քաղաքականության պատճառով Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի դեմ եւ վերահսկողություն ստանձնեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) զգալի տարածքների նկատմամբ:

Մոսկվայի նկատմամբ Փաշինյանի բացասական դիրքորոշման պատճառով Ադրբեջանը զգաց, որ Հայաստանը հեռանում է իր ամենակարեւոր դաշնակցից՝ ավելի թուլացնելով դիրքերը: Սա հանգեցրեց նրան, որ 2021 թվականի մայիսին Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Հայաստանի դեմ՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ եւ Միացյալ Նահանգների լուռ համաձայնությամբ: Դրա արդյունքով Ադրբեջանը գրավեց տարածքներ, որոնք Հայաստանը համարում էր իրենը: Փաշինյանը հրաժարվեց Ադրբեջանի գործողություններին ռազմական պատասխանից եւ ընտրեց ԱՄՆ-ի միջնորդությունը: Սա Հայաստանում շատերին ստիպեց նրան կասկածել հայկական տարածքի մի մասը զիջելու դավադրության մեջ:  Նրանց կարծիքով դա կարող էր արվել Հայաստանով դեպի Թուրքիա ցամաքային միջանցք ստեղծելու համար, որը կապահովեր ցամաքային կապ Թուրքիայի եւ  Ադրբեջանի միջեւ: Այս մեղադրանքներն ուժեղացան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի… հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, նրա երկրորդ ժամկետի սկզբում: Փաստաթղթով  նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտը մերն է- Գ.Մ.) ստեղծում, որը պետք է անցնի արեւելյան Թուրքիայի տարածքից՝ Հայաստանի միջով մինչեւ  Ադրբեջան: Սա կարող է ստեղծել ցամաքային կամուրջ, որը կկապի Թուրքիան եւ  Թուրքմենստանը: Նման քայլը Վաշինգտոնին թույլ կտա ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ առաջանալ դեպի Կենտրոնական Ասիա:

Զուգահեռաբար Փաշինյանը սկսեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշել դեպի Արեւմուտքի հետ կապերի ամրապնդում: Երեւանն  ակտիվացրեց կապերը Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ, ներառյալ  մասնակցությունը ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին: Այդ նույն ժամանակ Բաքուն, գործելով Թուրքիայի հետ համակարգված, ակտիվացրեց իր ջանքերը Հայաստանի վրա վերահսկողություն հաստատելու համար: Դրանց նպատակն է ամրապնդել (Թուրքիայի հետ) աշխարհագրական մոտիկությունը՝ հայկական տարածքի հաշվին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնիսկ բացահայտորեն հայտարարեց իր մտադրությունների մասին Բաքվի եւ Երեւանի մասնակցությամբ կայացած եվրոպական գագաթնաժողովում: Փաշինյանի լռությունը ընկալվեց որպես համաձայնություն՝ հրաժարվելու Հայաստանի ինքնիշխանությունից եւ նույնիսկ նրա տարածքի մի մասից՝ Արեւմուտքի քաղաքական ու տնտեսական աջակցության դիմաց:

Փաշինյանի կառավարության դեմ աճող ընդդիմությանը իշխանությունները պատասխանում են բռնաճնշումներով; Փաշինյանը հրաժարվել է ժողովրդավարության եւ խոսքի ազատության սկզբունքներից, որոնց մասին խոսելը  նրան 2018 թվականին Արեւմուտքի աջակցությամբ բերեց իշխանության: Դրա փոխարեն նա ձգտում է խստացնել դատական համակարգի եւ իրավապահ մարմինների նկատմամբ իր վերահսկողությունը՝ դրանք օգտագործելով, ի թիվս այլ բաների, ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու համար: Նա նաեւ փորձել է սահմանափակել մամուլի եւ խոսքի ազատությունը:  

Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանության գալուց ի վեր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը էականորեն վնասել է երկրի ազգային անվտանգությանը: Առավել նշանակալի հետեւանքներից մեկը Արցախի կորուստն էր:

Թարգմանեց Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է»

Հաջորդ գրառումը

Առեղծվածային վրձնի տիրակալը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Առեղծվածային վրձնի տիրակալը

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական