Քվեարկությանը մասնակցած մյուս ուժերի մասին. Հակոբ Բադալյան:
Այստեղ ես կբաժանեմ երկու մասի: Ուժեր, որոնք ակնհայտորեն իշխանության արբանյակ էին եւ միտված էին ապահովել ձայների փոշիացում եւ ընդդիմության հիմնական ուժերի դեմ լրացուցիչ հակկաքարոզչություն, եւ ուժեր, որոնք ակնհայտ արբանյակ չէին, բայց ակամա հայտնվեցին այդ դերում՝ ձայների փոշխացման էֆեկտի իմաստով:
Առաջինների պարագայում ասելու բան թերեւս չկա էլ: Քարոզարշավի ընթացքում, նաեւ Հանրայինի հեռուստաբանավեճերի ընթացքում ակնհայտ էր, թե որ ուժերն են դրանք եւ ինչն է մասնակցության նպատակը: Թեեւ, ինչպես ավելի վաղ նշել եմ, այստեղ ես կանեմ վերապահումներ՝ կան ուժեր, որոնք իշխանության ուղեծրում են, բայց դե ֆակտո արբանյակ են այդ ուղեծրից եւ հնարավոր է Հայաստանից դուրս գտնվող կենտրոնների համար:
Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա կարծում եմ, որ այս ընտրական պրոցեսից հետո նրանք թերեւս պետք է պատկերացնեն, թե որքան դեստրուկտիվ է մասնակցությունը, եթե այն չի ուղեկցվում իրապես մրցունակ համակարգային-ինստիտուցիոնալ ներուժով: Դա է ընտրական պրոցեսը, ընտրական պրոցեսը լոկ գեղեցիկ եւ տպավորիչ խոսքի կամ կրեատիվ ակցիաների պայքար չէ: Դրանք ունեն իրենց կարեւոր տեղը, բայց էֆեկտիվ լինում են, երբ «տեղավորված» են համակարգային-ինստիտուցիոնալ կառուցվածքի համապատասխան «դարակում»:
Եվ կա այդ կառուցվածքը, ապա, կրկնեմ՝ ամենաանկեղծ մտադրության պարագայում անգամ, ուժը՝ մեծ հավանականությամբ, կամա, թե ակամա ծառայում է գործող իշխանության համար ցանկալի ստատուս-քվոյի պահպանմանը:
Այստեղ պետք է անել համարժեք հետեւություններ, ինչը ինքս համարում եմ շատ կարեւոր, որովհետեւ այդ մասնակից ուժերի շրջանակում կան միավորներ, որոնք հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում դիտարկում եմ կարեւոր ռեսուրս՝ հանրային շահի պաշտպանության ու ներկայացման տեսանկյունից:: Հետեւաբար ցանկալի չէ, որ այդ ռեսուրսը հայտնի այնպիսի իրավիճակներում ու դիրքում, ինչպես ընտրական ներկայիս պատկերը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան










