Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

Հակոբ Ավետիքյան
05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն

Էլ ո՞վ մնաց, որը դրսից չի խառնվում մեր գործերին, երկու օր հետո տեղի ունենալիք խորհրդարանական մեր ընտրություններին:  Գրեթե ոչ ոք, ոչ միայն քիչ թե շատ կարեւոր խաղացողներից, այլեւ քաղաքական խաղալիքներից, ինչպես Զելենսկին, ինչպես Սաակաշվիլին, որին, վերջինին, արհամարհում է վրաց ժողովուրդն անգամ:  

Իսկ ինչ վերաբերում է գլխավոր խաղացողներին, նրանցից ամենագլխավորը համարվող Մ. Նահանգներն անգամ, խախտելով գեթ պաշտոնապես հայտարարված իր ավանդույթը` չխառնվելու, չմիջամտելու այլ երկրներում տեղի ունեցող դեմոկրատական, ռամկավարական գործընթացներին, օգոստոս ամսից ի վեր իր նախագահ Թրամփով հանդերձ, բացահայտ թիկունք է կանգնում թեկնածուներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին, որին արժեւորելու համար մի 10 օր առաջ Զվարթնոց օդանավակայան էր առաքել իր charming boy Մարկո Ռուբիոյին` ստորագրելու, ավելի ճիշտ` վերահաստատելու «Թրամփի ուղին», որի ապագան մշուշոտ է այնքան, որքան Թրամփի հետնախագահական ապագան:  Այդ անփառունակ արարողությունը տեղի ունեցավ հենց օդանավակայանում, հենց օդանավում, ինչն ինձ հիշեցրեց 1921 թ.ի Կարսի տխրահռչակ պայմանագրի ստորագրման արարողությունը գնացքի վագոնում…

Այդ «ապահովագրական» արարողությանը, ինչպես հայտնի է, նախորդել էր Եվրոմիության «քաղաքական համաժողովի» գումարումը Երեւանում, ինչը ուրիշ բան չէր, եթե ոչ, ինչպես գրել եմ երկու շաբաթ առաջ, ակցիա ընդդեմ Ռուսաստանին` «քո ազդեցության գոտում` ընդդեմ քեզ» պատգամով: Համաժողովն անցավ Նիկոլի մասնակցությամբ եւ ռազմավարական դաշնակցի անտեսման պայմաններում, հյուրընկալի կողմից առանց որեւէ հակադարձության, դուռը լայն բացելով Մոսկվա-Երեւան «ապահարզանային» խոսակցությունների առջեւ:

Երրորդ միջամտությունը, ինչպես ակնկալվում էր, վրա հասավ հենց Ռուսաստանի կողմից, որը քաջ տիրապետում է, ինչպես գրել եմ իմ հոդվածներից մեկում, իր պատասխան հարվածները պատշաճեցնել դիմացինի, այսինքն մեր սխալներին: Սխալվողը դարձյալ մենք ենք, առավելաբար՝ արտաքին խաղացողների դրդումով, այդ թվում,- չմոռանանք ընդգծել,- Ռուսաստանը, որի նախագահը ժամանակին չքմեղացնում էր Նիկոլին, հայտարարելով, որ նա դավաճան չէ, ու դա՝ 2021 թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Թերեւս հենց նրա համար, որպեսզի ինքը  հետագայում, 2023-ին, չքմեղանա արցախահայության 9-ամսյա սովամահությունը հանդուրժելու, ապա Արցախ աշխարհի հանձնումը որպես «կատարված իրողություն» ընդունելու իր «անմեղսունակությունը» պատճառաբանելու համար, միշտ օգտվելով նիկոլական ալիբիից…

Իսկ այժմ, իբր օգնելու համար այսպես կոչված ռուսամետ համարվող վարչապետական թեկնածուներին, Ռուսաստանը կիրառության մեջ է դնում պատժամիջոցներ՝ լուրջ վնաս հասցնելով մեր տնտեսությանը: Լարսի եւ Բագրատաշենի անցակետերում հայկական ապրանքատեսակների մուտքը արգելելով, ռուսական շուկան փակ պահելով ոչ միայն գյուղապրանքների, այլեւ ոգելից ըմպելիքների, հանքային ջրերի, նույնիսկ՝ ծաղիկների համար: Կարծեք առաջին անգամ էին ռուսներն իմանում, որ հայկական ջերմուկը դեռեւս 4-5 տարի առաջ էր Գերմանիայում եւ ապա Հունաստանում արգելվել՝ մկնդեղի՝ նորմայից բարձր տոկոս պարունակելու համար, որի մասին «Ազգ»ը գրել էր ժամանակին: Կամ առաջին անգա՞մն էր, որ հայկականի անվան տակ Ռուսաստան մտնող՝ կոնյակի որոշ տեսակներ ոչինչ չունեն հայկական… Հենց ա՞յս պահին է պաշտոնական Մոսկվան արթնացել եւ ցանկանում է դաս տալ, ընտրությունների նախօրեին, իր պաշտպանյալ Նիկոլ Վովաիչին՝ ի դեմս հայ ժողովրդին ու Հայոց պետությանը:

Բայց նույն դաշնակիցը, միշտ եւ անդուլ օգտվելով Նիկոլի սխալներից, այժմ փորձում է իր մուռը հանել «բրատցկի նարոդ» ժողովրդից, ինչը թեւեր է տալիս մեր թշնամիներին՝ Բաքվին եւ Անկարային, որոնք խամաճիկի են ուզում վերածել, արդեն վերածել են մեր պետությանը՝ առանց Արարատի, առանց Արցախի, առանց Սփյուռքի եւ առանց Ցեղասպանության հատուցումը պահանջող հայության: «Նիկոլ՝ կամ պատերազմ», «Նիկոլ կամ՝ կամ ոչ ոք», կրկնում են այդ շանտաժիստները:

Ո՞վ կարող էր պատկերացնել, որ բոլորի կողմից, բացի Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունից, այսքան սիրված կլինի Փաշինյան Նիկոլը: Իբր սիրում են նրան եւ ազատորեն խառնվում մեր գործերին…

Թողե՛ք, որ մեր ժողովուրդը ի՛նքը տնօրինի իր ճակատագիրը, հետ բերի վերջին 8 տարիներին իր կորցրածը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

Հաջորդ գրառումը

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական