Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս էլ, հավանաբար, միայն վերջին պահին եմ որոշելու, թե ձայնս ում տամ (ՀՀ քաղաքական դաշտը՝ իր կուսակցություններով ու շարժումներով, մեղմ ասած, դեռևս չի կայացել)։ Սակայն, բնականաբար, որևէ պարագայում չի կարելի քվեարկել փաշինյանական ՔՊ-ի և նրա արբանյակների օգտին (Արամ Սարգսյան, Լ. Շիրինյան, Ա. Բաբաջանյան, Վ. Հարությունյան, Գ. Սիմոնյան…)։

Կան նաև որոշ լակմուսի թղթեր, որոնցով կարելի է կողմնորոշվել։ Այսօր կնշեմ դրանցից մեկը՝ «Թրամփի ուղի» կոչվող թուրանական միջանցքը («Զանգեզուրի միջանցքը»), որով Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող մի հատված օտարվում է հօգուտ ԱՄՆ-ի՝ 99 տարով, այսինքն՝ փաստացի հավերժ։

Այս քայլի կործանարար հետևանքների մասին մանրամասն խոսել և գրել եմ անցյալ տարվա օգոստոսի 8-ից սկսած, ուստի այստեղ ընդամենը կարճ նշեմ, որ նման զարգացման դեպքում՝

• Սյունիքի ճանապարհների վրա, ապա նաև ամբողջ Սյունիքում Հայաստանի ինքնիշխանությունը շատ արագ տարրալուծվելու է և փոխանցվելու է ԱՄՆ-ին, իսկ վերջինս այն աստիճանաբար մասամբ կամ ամբողջությամբ զիջելու է Ադրբեջանին և Թուրքիային։

• Սյունիք է բերվելու օտարազգի մեծաքանակ աշխատուժ, ներառյալ թուրքեր և քրդեր, որոնք այլևս երբեք չեն հեռանալու՝ արմատապես փոխելով Հայաստանի հարավի ժողովրդագրական պատկերը։

• Հայաստանը զրկվելու է իր միակ բնական ռազմավարական դաշնակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործող երաշխիքներից։ Հայ-իրանական հարաբերությունները խորապես խաթարվելու են, իսկ երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունը՝ վերանալու։

• Հայաստանի տարածքը վերածվելու է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարաժամկետ հակամարտության հավանական պատերազմական գոտու, քանի որ ԱՄՆ-ՀՀ նախաստորագրված պայմանագրով արդեն իսկ նախատեսվում է ամերիկյան զինվորական ուժի ներկայություն թուրանական այդ ճանապարհի ամբողջ երկայնքով։

• Սյունիքը հայաթափվելու է։

Հետևաբար, ընտրություններում պետք է մերժել բոլոր այն կուսակցություններին կամ դաշինքներին, որոնք պաշտպանում են «Թրամփի ուղի» / թուրանական միջանցք ծրագիրը։ Իմ տեղեկություններով՝ դրանք են, բնականաբար, ՔՊ-ն և նրա անմիջական արբանյակները, ինչպես նաև ՀԱԿ-ը, «Միասնության թևերը», ԱԺԲ-ն և, գուցե, ևս մի քանիսը (բոլորին հետևելու ժամանակ դեռ չեմ ունեցել, կարող եք ցանկը լրացնել)։

Ընտրություններին ընդառաջ կներկայացնեմ ևս մեկ-երկու լակմուսի թուղթ։

Հ.գ. Նկատեմ նաև, որ ինչպես 2021 թ., այնպես էլ այս տարվա ընտրություններին ես վերաբերվում եմ խիստ բացասաբար՝ հազար ու մի պատճառով։ Նշեմ դրանցից ընդամենը մեկը (թեև մյուսները ոչ պակաս կարևոր են)․ մի երկրում, որտեղ գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև տասնյակ այլ օրենքներ, պարզապես չեն գործում, ինչո՞ւ պետք է ընտրական համակարգն ու համապատասխան օրենքները ճիշտ արդյունքներ արձանագրեն։

Բայցևայնպես, այս անգամ ընտրության գնալը, թերևս, իսկապես պարտադիր է, եթե ցանկանում ենք գոնե փորձել կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը։

Արմեն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

Հաջորդ գրառումը

Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս տարվա արդեն 13-րդ զոհը՝ «բարենորոգված» Բանակում՝ «խաղաղության» պայմաններում

02/06/2026
Նորություններ

Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է. ու՞մ հաշվին է գյուղմթերք արտադրողների վնասները փոխհատուցելու. Գագիկ Համբարյան

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026
Նորություններ

Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն. Արման Թաթոյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն. Արման Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական