Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի.Դավիթ Ամալյան

02/12/2020
- Հրապարակախոսություն

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել.

«Բաց նամակ… չգիտեմ ում…

Երևի թե, Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն Տղուս ու մնացած բոլորին…

Եթե նամակս վերնագրեմ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ», կկրկնեմ նախ ինձ, հետո շատ ընկերներիս, որոնք ձեզ էս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ»…

Տղերք, վերջին երեսուն տարում ապրածս ամփոփված էր ձեր ձեռքբերումներով և կորուստներով, որը դարձավ հաղթանակից պարտություն ժամանակահատված… Ցավոք, սա էլ եմ կրկնում, բայց ոչինչ…

Գիտե՞ք, որ մի երկու տասնամյակ առաջ ձեր կենացը խմելիս մեր Մակիչն ասեց. «Երանի տղեքին… հաղթելուց գնացին ու չտեսան էն, ինչ մեզ բաժին ընկավ տեսնելու»…

Չնայած Մկոս դեռ չգիտեր, թե հետո ինչեր պիտի տեսնենք…

Ինքս մասնակցեցի շատ ընդվզումների, որոնք իմ` միամիտիս կարծիքով ձեր հիշատակը պահպանելու միջոց էր… Ի՞նչ արած, ռոմանտիկ երիտասարդիս «արդարամիտ» ընդվզումներն էին իշխանության որոշ, իմ կարծիքով, ապազգային մարդկանց դեմ… Բայց հետո, երբ սկսեցի զրուցել տրամաբանությանս հետ, հասկացա, թե ինչ ասել է ընդվզման` թաքուն ու վճարված կամ մեզ համար իբր ցավացող որևէ երկրի պատվեր կատարող կազմակերպիչ կամ կազմակերպիչներ…այ, էստեղ կլռեմ… Կամ արդեն հեչ էլ չեմ լռի…

Եկեք հիշենք մեծին` Նժդեհին.

«Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը նրա մշակույթն ու ժողովուրդը»… Այսինքն, դուք նույնիսկ երեսուն տարի առաջվա միտինգները թողեցիք խոսողներին ու դարձաք երկնային մշակույթ հայրենիքը պետություն դարձնելու համար… Մի պետություն, որ ունեցավ ցավոք մի քիչ վթարված և դեռևս պահպանելու ենթակա հաղթանակ, բանակ և ազատագրված տարածքներ…

Հիմա անցնենք բոլոր այն ընդվզումներին, որոնք որևէ կերպ կապվեցին մեր «բազմաչարչար» դավաճանների գործունեությանը…

Նախ ասեմ մի միտք, որ էս վերջերս հղացավ. փաստորեն բանակը պետության և հայրենիքի մերձեցման սոսինձն է, իսկ քաղաքականությունը նրանց իրարից հեռացնող ցավոտ սղոցը…

Դուք բոլորդ, ըստ վերոնշյալ Նժդեհյան խոսքի, մշակույթի և մարդկային արժեքի, որն իր մեջ հավասարապես կիսում է նաև ազգային կերպար, զոհը դարձաք… Էս արժեքները, իմ կարծիքով, պետության պահպանման համար ավելի կարևոր են, քան գերբ, դրոշ, հիմն  խորհրդանիշները…

Գիտե՞ք` ինչքան հասարակ կհնչի, երբ հիմա ձեզ գուժեմ, որ սրանք այլևս արժեքներ չեն, քանզի սրանից հիմա բոլորն էլ խոսում են …

Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց,որոնք արագ հարմարվեցին էս մտքի հետ` ասելով, թե ժողովուրդը դա է ուզում…

Էն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով, քսանից երեսուն տոկոսը…

Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար… Ցավոք, էս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար, որևէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, և ծնվելու փոխարեն ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար… Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ գրական» բառապաշարից հաճախ հնչող լափաման բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր… Էստեղ ուզում եմ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գևորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում. «Դե լափի»…

Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք, մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչև անգամ Սարոյան Գևորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետև էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին…

Ցավում եմ, շատ եմ ցավում…

Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում էս ամեն ինչին, չենք ուզում սնվել էս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը։ Արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ…

Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ էդտեղ գցել, որովհետև դուք հաղթեցիք. բայց դե, մե՞նք ինչ անենք…

Ամեն դեպքում ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել էս բաց նամակս…

Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որևէ օր, որևէ կերպ կլուսավորվի…

Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին.

Հայ ազգ ջան, եթե չենք ուզում մեր աներևույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող- ջնջողները և իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, էնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է… 

Եվ, մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի…

Տղերք ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ… ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ…

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ…»։

Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-ի առաջիկա 10 տարվա հիմնական ռազմական սպառնալիքը

Հաջորդ գրառումը

Այս տարի Հանրապետության հրապարակում տոնածառ չի դրվելու

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
Հաջորդ գրառումը

Այս տարի Հանրապետության հրապարակում տոնածառ չի դրվելու

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական