Ստեփանակերտում աշխատող լրագրող Ծովինար Բարխուդարյանը «Ստեփանակերտ, մեր օրեր» խորագորվ լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան էջում։ Լուսանկարում «Դավաճան» գրությամբ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքն է՝ նետված աղբամանը:
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես տեղադրել է լրագրողի հրապարակած լուսանկարը։ Մելիքյանն առաջարկում է
«Ստեփանակերտում սկիզբ առած այս քայլը վերածել ֆլեշմոբի՝ #չքվիր հեշթեգով»։