Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

Մարիետա Խաչատրյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր ընդդիմադիր եւ իր հիմնական մրցակից է նշանակել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», ու իշխանականները այն աստիճան են կենտրոնացել այս դաշինքի ու նրա փաստացի ղեկավար Սամվել Կարապետյանի վրա, որ մոռացել են (կամ` համարյա թե մոռացել են) Քոչարյանին, Ծառուկյանին, Վանեցյանին, Թաթոյանին, տո Էդմոն Մարուքյանին եւ անընդհատ խոսում են Սամվել Կարապետյանից: Թեկուզեւ` հիմնական հավակնորդ ընդդիմադիր երեք ուժերին ձեռքի հետ անվանում են եռագլուխ ընդդիմություն: Բայց նույնիսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը թիմակից պատգամավորի` այլ երկրի քաղաքացիների գեներացրած ուժը չգրանցելու հետաքրքրությանն ի պատասխան ասաց, թե Հայաստանի ընտրական օրենսդրությունը բավական լոյալ է, եւ ԿԸՀ-ն խախտումներ թույլ չտված ուժերին չգրանցել չի կարող: Ի դեպ` մեր հարցին ի պատասխան էլ Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե հնարավոր չի համարում «Ուժեղ Հայաստանի» չգրանցումը:

Այսինքն Ընտրական օրենսգրքի փոփոխությունը` դաշինքի անվան մեջ անձնանունը բացառող, թանձր բառապաշարով հակակարապետյանական խոսույթը, դաշինքի անդամների եւ համակիրների բերման ենթարկելու փաստերը եւ այլն, բոլորովին չեն նշանակում, որ «Ուժեղ Հայաստանի» ցուցակն ու ընտրության մասնակցության հայտը ԿԸՀ-ն չի գրանցի:

Իսկ Սամվել Կարապետյանի կալանքն ու նրա շուրջ իրավական քաշքշուկն, ընդհակառակը, նպաստում են Կարապետյանի վարկանիշի բարձրացմանը: Եւ քաղտեխնոլոգիաներին հիանալի տիրապետող, անգամ խոհանոցներում շշնջացող մարդկանց խոսույթից տեղյակ ուժային կառույցներ ունեցող իշխանությունը չի կարող չպատկերացնել իր գործելակերպի ազդեցությունը հատկապես վերջին առումով: Մանավանդ` ժամանակից շուտ սկսած ընտրարշավը, որպես կառավարության ղեկավարի` մարզերում քարոզչական գործունեություն ծավալումը եւս իշխանությանը  չսիրողներին նյարդայնացնում է, նպաստում այլընտրանքային հայացքի ձեւավորմանը:

Մնում է ենթադրել, որ իրականություն է դառնում բոլորից վաղ մեր կողմից կանխատեսված ընդդիմափոխությունը, եւ իշխանությունը խորհրդարան անցնելու գլխավոր ֆավորիտ, կամա, թե ակամա, հասկանալով , թե չէ, փորձում է դարձնել Սամվել Կարապետյանի ձեւավորած դաշինքը: Հավանաբար այլ չերեւացող գործընթացներ կան այս առումով, որ շուտով հայտնի կդառնան, ու այս բոլորով հանդերձ` իշխանության նյարդայնությունն այլ պատճառով է:

Տեսականորեն հնարավոր է 2018-ի կրկնությունը, երբ Սերժ Սարգսյանը վստահ էր, որ փողոցում կատարվողն ընդամենն ընդդիմության նոր շերտի մուտք է նշանակելու խորհրդարան, բայց ինչ-որ պահի կորցրեց վերահսկողությունը գործընթացների հանդեպ եւ իշխանությունը, ու սա կրկնելու գայթակղությունը ընդդիմության երեք մեծ միավորները (Փաշինյանի բնութագրմամբ` եռագլուխ նախկիններ) կարող են ունենալ: Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքից հենց դա էր ասում, թե պետք է մի կողմ դնել տարաձայնությունները եւ միասնաբար գնալ ընտրություններին:

Բայց մեր կարծիքով դա հնարավոր չէ` երեք հիմնական ուժերի առաջնորդների հավակնությունների, վարչապետի սեփական թեկնածուների նրանց պատկերացումների, հին նեղացածությունների եւ տարբեր շահերի պատճառով, որքան էլ նրանք աշխարհաքաղաքական նույն ուղղվածության լինեն: Մանավանդ` Նիկոլ Փաշինյանը հենց մեկ օր առաջ խորհրդարանում ասում էր, թե ոչ մեկին չի հաջողվի կռվեցնել Հայաստանի եւ ՌԴ իշխանություններին, թե բա`«Մենք չենք վիճել ու չենք վիճելու ՌԴ-ի հետ»:

Բացի այդ իշխանությունը վերջին շրջանում այնպիսի հանրահաճո քայլեր է արել, որ դրանց ազդեցությունը չի կարող չեզոքացնել եւ ոչ մի ընդդիմություն` նրա տարբեր թեւերը փողի բույրը, թե ազգային գաղափարների խոսույթը կիրառեն: Նկատի ունենք առողջապահության ապահովագրության ծրագրի գործարկումը (դուք դեղատներում անվճար դեղ ստանալու եւ հիվանդանոցներում անվճար ծառայությունների հերթերը նայեք), իր թերություններով հանդերձ: Բանակում ծառայության ոլորտում փոփոխությունները, վիզաների ազատականացման խոստումները, գյուղական բնակավայրերում պարզ մարդկանց հետ շփվելու ձեւաչափերը նկատի ունենք: Մայիսի սկզբին գումարվելիք ԵՄ երեւանյան գագաթնաժողովի քարոզչական հետագիծը: Այս կարգի բաները անտեսել չի կարելի, չնայած համաձայն ենք այն կարծիքի հետ, որ ներկա իշխանությունն այդպես էլ չկարողացավ մտավորական շերտերի հետ շփման եզրեր գտնել, որոնք, բնականաբար, ընդդիմախոսում են իշխանությանը ե՛ւ Արցախի, ե՛ւ Եկեղեցու շուրջ տեղի ունեցածի, գերիներին Բաքվում մոռացության մատնելու եւ մյուս հանրահայտ թեմաներով:

Բայց ընտրելու են պարզ մարդիկ, ու, բնականաբար, պետք է արձանագրել իրողությունները, ոչ թե ընդդիմադիրների ցանկություններն ու երազանքները, մանավանդ որ նրանք, ներկա իշխանության հետ միասին, ամեն ինչ արեցին, որ չառաջանան նոր, անցյալն ու ներկան պատմության գիրկն ուղարկող իրական այլընտրանքային ուժեր, ու այդ ծանր գործը մնաց առաջիկա տարիներին:

Չնայած տարածաշրջանում կարող են դեռ լինել ֆորս -մաժորներ, որոնք կարող են փոխել նաեւ մեր ներքին իրողությունները:

Բայց որ իշխանությունը կարող է աջակցություն ստանալ համայնքային բնակչությունից, թոշակառուներից, զինծառայողների զգալի հատվածից` դա հնարավոր չէ նկատի չառնել:

Թեեւ ԿԸՀ-ն արդեն ստացել է Արման Թաթոյանի «Միասնություն թեւերի» հայտը, բայց ամեն ինչից պարզ է, որ Թաթոյանի, Մարուքյանի եւ մյուս ավելի փոքր ուժերը բալաստի դեր են կատարելու մեծ նավում, նրանք տանելու են ընդդիմության ձայներից եւ հետո դուրս մղվելով` թեթեւացնելու են մեծ նավի ընթացքը` խորհրդարան անցնելիք երեք ուժով: Թե ով դուրս կմնա ընտրապայքարից, կամ միգուցե ընդդիմությունից Քոչարյանին ու Ծառուկյանին հարող ուժերը մի ճակատով հանդես կգան, շուտով կերեւա: Բայց նկատի ունեցեք` գործարարները երբեք վտանգի տակ չեն դնի իրենց ունեցվածքը եւ երբեք ձվերը մեկ զամբյուղում չեն դնի: Էլ չասած, որ ընդդիմության (ասենք` կարապետյանական ընդդիմության) պատրանքներով` իրենք են գալու իշխանության, իշխանության պատրանքներով` բոլոր նախկիններն անցնելու են պատմության գիրկն ու չեն մտնելու խորհրդարան:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

Հաջորդ գրառումը

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

Լրահոս

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական