Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Կիսահայերեն

Կան հայեր, որոնց համար տեղեկատվության աղբյուրները բացառապես ռուսական կայքերն են: Եվ նրանք իրենց հայերեն ելույթների մեջ  օգտագործում են տեղանունների ու անձնանունների արտասանության յուրահատուկ տարբերակներ:

Օրինակ՝ երբ ամբողջ աշխարհը խոսում է Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հրահրած պատերազմի մասին, երբեմն հանդիպում են «քաղաքական տեսակետներ արտահայտող» մարդիկ, որոնք Իրանը «Իռան» են արտասանում, Իսրայելը՝ «Իզրայել»: Ամերիկյան աղբյուրների փոխարեն հղում են կատարում «ամերիկական» աղբյուրներին: Ձեռքի հետ էլ Աֆղանստանը «Ավգանիստան» են անվանում, Լիբանանը՝ «Լիվան», Իրաքը՝ «Իռաք», իսկ Իրանի մայրաքաղաք Թեհրանն էլ՝ «Ծիգիռան»:

Արտասանության նման ոճի հետեւորդների համար ավելի հաճելի է բարեհունչ «ՄԱԿ»-ի փոխարեն արտասանել բերանի մեջ հորանջ առաջացնող ռուսերեն «ՕՕՕՕՆ» տարբերակը:

Նրանք երբեմն օտար անձնանունների արտասանությունը հարմարեցնում են ռուսերենի եւ անգլերենի արտասանական համակարգերին: Օրինակ՝ ռուսերենում «հ» հնչյունի բացակայության պատճառով շփոթության մեջ հայտնված որոշ հայեր, Իրանի նախկին եւ ներկայիս հոգեւոր առաջնորդներին Խամենեիի փոխարեն «Համենեի» են անվանում: Մահմեդականության հիմնադիր Մուհամմադ մարգարեին էլ «Մագամեդ» են ասում, իսկ Թեմուրյանների հարստության հիմնադիր Լենկթեմուրին՝ «Տամեռլան»: Ուկրաինան «դեմոնիզացնելու» հաստատակամությամբ հանդես եկող ՌԴ նախագահին «Պուծին» են կոչում, պարսիկներին «դեկրոնիզացիայի» ենթարկելու վճռականությամբ հայտնի ԱՄՆ նախագահին՝ «Տռամպ», իսկ Ավետյաց երկրի անունից հանդես եկող ու Վաշինգտոնին վտանգավոր խաղերի մեջ ներքաշած մարդուն, առանց բառը սեռական հոլովի ենթարկելու՝  ՆետանյաԽՈՒ:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ. Ալեն Սիմանյանը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին

Հաջորդ գրառումը

«Էլ պաիսը» եղեռնապատում վեպի մասին

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

«Էլ պաիսը» եղեռնապատում վեպի մասին

Լրահոս

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական