ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վաշինգտոնի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ամրապնդումը: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Գլխավոր քարտուղարը ուրախ էր խոսել նորընտիր նախագահ Բայդենի հետ` անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծեց կարևոր դերը, որ խաղում է Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի սերտ համագործակցությունը», ասված է հայտարարության մեջ: