Շատերն են տարակուսած հարցնում, թե ինչո՞ւ հենց «հունվարի 27-ը» և ո՛չ թե «Սեպտեմբերի 27-ը» կամ գոնե «Նոյեմբերի 8-ը»։ Պատճառը ինչքան էլ որ տարօրինակ հնչի, հենց այն է, որպեսզի այն չասոցացվի Արցախի հետ, պայքարի հետ, ազատագրական տարեգրության հետ։
Հունվարի 27-ը` որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ։
Այն նպատակ ունի մոռացության մատնել զոհերին հիշելու բուն պատճառը՝ ազատագրական և պաշտպանական պայքարը հանուն Արցախի։ Հետևաբար նման անհեթեթ որոշումը ինչքան էլ որ տարօրինակ լինի, հիմնավորված է հայ ժողովրդի հիշողության դեֆորմացիայի համար։
Ես ու իմ նման հազարավորները հիշում ենք ամեն օր, իսկ այդ հիշողության լռության օրը «Սեպտեմբերի 27-ն» է։
Հ․Գ․
Երկար էի մտածում, գրել թե՞ չգրել։ Որոշեցի գրել, որովհետև հասկանալ ու չասելը ճիշտ չի։ Էս թեմայով էլ չեմ խոսելու, մինչ այն օրը, երբ ամեն ինչ կվերադառնա «ի շրջանս յուր»։
Արա Պողոսյան քաղաքագետ. նրա եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում





