Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ

Արտաքին ուժերի՝ հատկապես ԱՄՆ-ի ռազմական մտադրությունները Իրանին լարվածության մեջ է պահում.

Ամիր Նասիրզադե, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարն ասել է.

​ «Եթե թշնամիները, որոնք սպառնում են Իրանին, որևէ հիմարություն թույլ տան մեր դեմ, մենք հարվածներ կհասցնենք նրանց բոլոր շահերին աշխարհի ցանկացած կետում:

Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ»:

Այսպիսով` հռետորաբանությունը կոշտանում է, վերածվելով նախապատերազմական հռետորաբանության, որտեղ պաշտպանվող կողմը` Իրանը, հռետորաբանության կոշտացման միջոցով փորձում է զսպել արտաքին ագրեսիան, մյուս կողմից` ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են առավելագույն ճնշման մարտավարության իրագործում և հոգեբանական պատերազմ, որը սովորաբար կիրառվում է նախապատերազմական շրջանում:

Արա Պողոսյան, քաղաքագետ