Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություն ու լուսանկար է տարածել այն մասին, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Հայկական Կարմիր խաչի» ընկերության համագործակցությամբ Երևանում գործում են հատուկ կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները։
Այս պահին Երևանում գործում է 36 կետ. շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում։