Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեն Դուրգարյանի եղբայրն անցնում է 5 դատական գործերո՞վ. «Փաստինֆո»

23/12/2025
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախօրեին ի պաշտպանություն խայտառակված զարմիկ Վրեժ Դուրգարյանի, հարցազրույցով հանդես եկավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, որը կարծես սկանդալի կիզակետում հայտնված եղբորն օգնելու փոխարեն հակառակ արդյունքը տվեց։ Գրում է «Փաստինֆոն»:

Բացի այն, որ մոտ 20 րոպե տեւողությամբ հարցազրույցի ընթացքում Կարեն Դուրգարյանը հասցրեց բազմաթիվ վիճելի եւ խիստ հակասական մտքեր հայտնել, որոնք նոր քննարկումների եւ սկանդալների առիթ հանդիսացան համացանցային լայն տիրույթում, Կարեն Դուրգարյանն, ըստ էության, հրաժարվեց պատասխանել նաեւ հարցին՝ արդյո՞ք թմրանյութերի իրացման եւ օգտագործման հայտնի գործով մեղադրվող   Հայկ Դուրգարյանը հանդիսանո՞ւմ է իր եղբայրը, թե՞ ո՞չ։ Ի պատասխան լրագրողի մի քանի անգամ հնչեցրած նույն հարցի, պարոն Դուրգարյանը նշեց բառացիորեն հետեւյալ պատասխանը. «Հայաստանում շատ դուրգարյաններ կան…Նորից եմ ուզում կրկնել՝  Հայաստանում շատ դուրգարյաններ կան…Դուք թույլ եք տալիս, որպեսզի ես կրկնվեմ…»։

Ըստ էության, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հրաժարվեց հաստատել, որ Հայկ Դուրգարյանը հանդիսանում է իր ազգակցականը՝  եղբայրը, փոխարենը թմրանյութերի քրեական գործով հայտնի  նույն Հայկ Դուրգարյանի ֆեյսբուքյան հարթակում կան մի շարք լուսանկարներ, որոնք արված են վերջին օրերին սկանդալի էպիկենտրոնում հայտնված Վրեժ Դուրգարյանի հետ, որոնցից մեկը մակագրված է՝ «Մեծ եղբայրս» (Старший братс )  վերտառությամբ։

Թե ինչո՞ւ Կարեն Դուրգարյանը հրաժարվեց հստակ պատասխանել՝ իր եղբա՞յրն է արդյոք Հայկ Դուրգարյանը, թե ո՞չ, մենք չենք կարող ասել, կարող ենք միայն ենթադրել։

Պատճառը, հավանաբար, Կարենի եղբոր սկանդալային վարքն է։ Ինչպես պարզ դարձավ բաց աղբյուրներից՝ DataLex դատական տեղեկատվական համակարգից, Հայկ Գեւորգի Դուրգարյան անունով անձն անցել եւ անցնում է միանգամից 5 դատական գործերով, որից 1 Քրեական դատարանում, որով վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա ապօրինի՝ խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերի` 3.83 գրամ քաշով, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707 որոշման հավելված 1-ի աղյուսակի 268-րդ կետով նախատեսված «Մեֆեդրոն 4 մեթիլմետկատինոն» տեսակի թմրամիջոց, այնուհետև՝ 2025 թվականի հունվարի 31-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան, այնուհետև Քասախ գյուղում իր՝ «Ինֆինիտի» մակնիշի, «02 HD 202» համարանիշի ավտոմեքենան անկանոն վարելու հետևանքով հետապնդվել և կանգնեցվել է նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Տիգրան Քեֆոյանի և Արտյոմ Հարությունյանի կողմից, որից հետո նշված ավտոմեքենայի Արտաքին զննության ժամանակ՝ Հայկ Դուրգարյանի կողմից ավտոմեքենայի սրահում գտնվող առարկաները տեսանելի դարձնելու ընթացքում, վերջինս ներկայացրել է հիշյալ թմրամիջոցը:

Հայկ Գեւորգի Դուրգարյան անուն ազգանունով անձի դատական գործերից 3-ը քաղաքացիական դատարանում են՝  Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ՝ գումարի բռնագանձնման պահանջի մասին հոդվածով, Արդշինբանկ ՓԲԸ՝ գումարի բռնագանձնման պահանջի մասին հոդվածով, Յուքոմ ՍՊԸ՝ գումար բռնագանձելու պ/մ։

Իսկ 2 դատական գործ Հայկ Գեւորգի Դուրգարյանի անունով  քննել է Վճարման կարգադրության դատարանը՝  Յուքոմ ՍՊԸ՝ 41100 ՀՀ դրամի պ/մ, նույն ընկերության կողմից՝ 41100 դրամ գումարի բռնագանձնման պահանջի մասին հոդվածով։

DataLex դատական տեղեկատվական համակարգից վերցված այս տեղեկությունները հաստատելու համար «Փաստինֆոն» փորձել է կապ հաստատել Դուրգարյան եղբայրների հետ, բայց նրանք հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ամոթալի միջադեպի ակտիվ մասնակիցներից մեկի՝  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի անձի շուրջ բարձրացված աղմուկը չի դադարում։

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, տխրահռչակ դիրիժոր Կարեն Դուրգարյանի զարմիկ Վրեժ Դուրգարյանն այդ օրը մագլցել էր Մայր տաճարի զանգակատանը կից Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարյա տապանաքարին եւ ակնհայտ կերպով ցուցումներ եւ ուղղորդումներ էր կատարում խառնամբոխին՝  ասպատակելու Մայր Տաճարի վրա։ Ականատես հոգեւորական արժանապատիվ Տեր Վրթանես  քահանա Բաղալյանի վկայությամբ, ով փորձում էր կարգի հրավիրել Վրեժ Դուրգարյանին, վերջինս անպարկեշտ բառամթերքով, հայհոյախառն վարքով ուղղորդում էր հավաքված ամբոխին հարձակվելու Մայր տաճարի վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի բյուջեն այս տարի 40 միլիարդ դրամով ավելի է եղել, քան 2024-ին, բայց որևէ մեկը նկատե՞լ է կտրուկ փոփոխություններ. Մանուկ Սուքիասյանի հարցը

Հաջորդ գրառումը

«Հանրային ձայնի» 2 երիտասարդները ծախված են, փող են տվել, թե վախեցրել են, չգիտեմ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

«Հանրային ձայնի» 2 երիտասարդները ծախված են, փող են տվել, թե վախեցրել են, չգիտեմ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական