Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը անգլերեն է թարգմանել Հասմիկ Հովակիմյանը՝ նպատակ ունենալով Բակունցի խոսքի նրբությունն ու զգայական հարուստ աշխարհը հասանելի դարձնել նաև օտարալեզու ընթերցողին։
«Միրհավը» Ակսել Բակունցի լիրիկական պատմվածքներից է, որտեղ բնությունը դառնում է մարդու ներաշխարհի հայելին։
Պատմվածքի կենտրոնում են գյուղական պարզ մարդիկ՝ իրենց լռությամբ, սպասումով ու չասված զգացմունքներով։
Միրհավ թռչունը հանդես է գալիս որպես խորհրդանիշ՝ հիշողության, կորստի և անցնող ժամանակի։
Կերպարներըն ապրում են բնության հետ ներդաշնակ, իսկ նրանց ապրումները փոխանցվում են մեղմ, բայց խոր հուզական լեզվով։
Գիրքը կարելի է ձեռք բերել տարբեր գրախանութներում։





