ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այսօրվա քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատումն, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում:
***
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը շատ կարևոր քայլ է. Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
Կայա Կալլասը նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է այս գործընթացին։




