Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Կհանդիպենք ավելի լայն ֆորմատով. Արշակ Սրբազան

Արշակ Սրբազանը հրաժարվեց մեկնաբանել իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ հարցերը։

«Էս երկու օրը կհանդիպենք ավելի լայն ֆորմատով, իսկ հիմա գնանք պատարագի»,– ասել է Սրբազանը լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։