Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ Կարս-Գյումրու երկաթուղային գծի վերականգնման և շահագործման վերաբերյալ տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։

Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  

«Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»: