Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք քանդեցին Հայոց բանակը, տորպեդահարեցին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները, թուրքի հետ միասնաբար վերացրին Արցախը. Արա Սահակյան

11/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՔՊ-ն հեղափոխական մոլուցքով լցված փորձում է քանդել Հայոց եկեղեցու հիմքերը։ Նույն բանաձեւով նրանք քանդեցին Հայոց բանակը, տորպեդահարեցին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները, թուրքի հետ միասնաբար վերացրին Արցախը։ Քանդելը դյուրին է, ստեղծելը` դժվար։

Եկեղեցու դեմ իր գրոհը ՔՊ-ն մատուցում է որպես պայքար՝ հանուն բարձրաստիճան եկեղեցականների «բարեվարքության»։ Իրականում, դա Եկեղեցու նկատմամբ վերահսկողության, ազգային ինքնության հոգեւոր-մշակութային հիմքերի վերաձեւման ուլտրահեղափոխական ծրագիր է։

ՀՀ Սահմանադրությունն ամրա­գրում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության, պետությունից անջատ գոյության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային ինքնության պահպանման հաստատության մասին դրույթները (տե՛ս հոդ․ 17 եւ 18)։ Այսինքն՝ ՀԱԵ-ն ճանաչվում է հոգեւոր-մշակութային, բայց ոչ քաղաքական կառույց։ Սակայն ՔՊ-ական վարչախումբն այս օրերին փորձում է քանդել պետություն-եկեղեցի սահմանադրական ներդաշնակության հիմքերը, ճգնում սահմանափակել Եկեղեցու հասարակական ազդեցությունը եւ վերահսկողության տակ առնել հոգեւոր, կրթական, արժեքային ոլորտները, որտեղ Եկեղեցին ավանդաբար ունի զգալի հեղինակություն։ Որքան էլ վարչախումբը կուրծք ծեծի, թե հոգում է կուսակրոնության ուխտի պահպանման մասին, պարզից էլ պարզ է, որ կատարվում է հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությունը կասկածելի ընկալումներով փոխարինելու եւ ինքնության լծակները ՔՊ-ական կուսակցական-պետական մարմիններին հանձնելու փորձ։

Եվրոպական խորհուրդներ ու իրողություններ

Եվրոպայի խորհրդի եւ ԵՄ կառույցների փաստաթղթերը կրոնական ազատությունների ոլորտում կառուցվում են պետության աշխարհիկության, եկեղեցիների ու կրոնական այլ կազմակերպությունների ինքնավարության սկզբունքների միջեւ հավասարակշռության վրա եւ հարգում են ազգային եկեղեցիների պատմական եւ ներկա դերը։ ՔՊ-ական վարչախումբը հաճախ է անդրադառնում այս փաստաթղթերին՝ որպես սեփական քաղաքական քայլերի հիմնավորում։ Սակայն նրանց վկայակոչումներն ընտրողական են՝ կոնտեքստից կտրված։ ՔՊ-ական աճպարարությամբ եվրոպական կառույցների լեզուն Հայաստանում չի ընկալվում որպես բարեխիղճ սկզբունք, այլ ծառայեցվում է իրենց քաղաքական նպատակների օրինականացմանը։

«Հրապարակ» օրաթերթի ս․թ․ հոկտեմբերի 28-ի, 30-ի, նոյեմբերի 4-ի, 6-ի, 7-ի համարներում լույս տեսած հոդվածներում ներկայացրել եմ Չեռնոգորիայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում պետություն-եկեղեցի հարաբերությունների պատմությունն ու առկա վիճակը, ուստի 1-2 նախադասությամբ համեմատենք նրանց եւ հայերիս անավարտ փորձը։

Չեռնոգորիայում եկեղեցու գործերին պետական միջամտությունը ձեւակերպվեց պատմական ժառանգությունը վերահսկելու եւ գույքային իրավունքների առնչությամբ։ Դա կտրուկ բեւեռացրեց չեռնոգորական հասարակությունը։ Հայաստանում նույն միջամտությունն արվում է կոշտ առճակատման կանոններով եւ իշխանության կողմից փարիսեցիաբար հրամցվում է իբրեւ ազգային եկեղեցին ժողովրդին վերադարձնելու բարի մտադրություն։
Ուկրաինայում եկեղեցին ռուսական ուղեծրից հանելը ծառայեցվեց արտաքին քաղաքականության եւ ազգային ինքնության վերաձեւման գերնպատակ, եւ այն դարձավ պետական ինքնիշխանության վերականգնման խորհրդանիշ։ Հայաստանում Եկեղեցին ազգային ինքնության կայուն հենքն է, եւ նրա թուլացումը չի ստեղծում նոր համախմբում, ընդհակառակը՝ առողջ մարմնի վրա բացում է արնահոսող վերքեր։

Վրաստանում Եկեղեցին՝ անկախ քաղաքական վայրիվերումներից ու իշխանության փոփոխություններից, պահպանեց իր դերը շնորհիվ այն բանի, որ պետական մակարդակով փորձ չարվեց՝ վերաձեւելու վրացական ինքնության հիմքերը։ Հայաստանում, հակառակը, իշխանությունը փորձում է նոր ինքնություն ստեղծել վերեւից եւ Եկեղեցու բարոյազրկմանն ու նրա կառույցների սասանմանը միտված քայլեր է կատարում։ 
Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ Եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու իշխանության ուղեգիծը ծնում է Եկեղեցու եւ հավատացյալների դիմադրությունը, որը վերաճում է քաղաքական հակադարձության։ Հայաստանում հանրային դժգոհության ալիքները դեռեւս թույլ են, դրանք խուլ տրոփում են անհատական մակարդակում, սակայն առկա են զանգվածային բողոքի վերածվելու բոլոր նախադրյալները։

Հեղափոխականների ծրագիրը

44-օրյա պատերազմում պարտությունից հետո հրաշքով վերակենդանացած ՔՊ-ի «պայքարիստ» պարագլուխը Եկեղեցին համարում է իր մենիշխանությունը վիճարկող հաստատություն եւ, թիրախավորելով Վեհափառ հայրապետին ու հոգեւոր դասը, փորձում է ամլացնել Եկեղեցու հեղինակությունն ու հասարակական ներգործությունը ներքաղաքական կյանքում։ Հակաեկեղեցական արշավն ունի նաեւ արտաքին քաղաքական բովանդակություն եւ համահունչ է Հայաստանն ու սփյուռքը միմյանցից օտարելու թուրքական վաղեմի երազանքին։ Քաղաքական գործընթացների առնչությամբ տեսակետ հայտնելու իրավունքից զրկված, մարդկանց մտքերի ու վարքի վրա ազդեցությունը կորցրած, պառակտված, հեղինակազրկված, հայրենիքում հալածվող Եկեղեցուց ավելի հեշտ կլինի կտրել արտասահմանում գործող թեմերը, համազգային կառույցներն ու, առհասարակ, սփյուռքը՝ որպես գործոն։ Հեղափոխական մոլուցքով կուրացած ՔՊ-ն մոտեցնում է ՀԱԵ-ին զուգահեռ կառույց՝ «իրական Հայաստանի եկեղեցի» հիմնելու պահը։ 

Քանդելը դյուրին է, ստեղծելը՝ դժվար։ Կառավարման բոլոր ուղղություններում ձախողված ու աղետաբեր հեղափոխականները չեն կարող առաջարկել ինքնության արդիականացման ընդունելի մոդել։ Նրանք ունակ են միայն ամայացնելու մեր գոյության հոգեւոր-մշակութային հենքը։ Ըստ ամենայնի, նրանց նպատակը հենց այդպիսի դատարկությունն է, որն իրենք կփորձեն լցնել արտածին ու մերժելի քամիներով։ Դա, ակներեւաբար, ճանապարհ է դեպի հասարակության եւ պետության երկարատեւ ապակայունացում ու կազմաքանդում։

Եկեղեցու թուլացումն ինքնաբերաբար չի ստեղծի նոր ինքնություն։ Եթե ինքներս վերացնենք պատմականորեն մեզանում հաստատված հոգեւոր-մշակութային հավասարակշռությունը, ապա վերականգնման հնար այլեւս չի լինի։ Մի՞թե իշխանության մեջ չեն մնացել մարդիկ, ովքեր ունակ են հասկանալու, որ հոգեւոր-մշակութային ժառանգությանն օտար է խուժանի խեւությունը։

Արա Սահակյան, քաղաքական գործիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում եղել է Բաքվում, «հաղթանակի շքերթին» մասնակցած 20 զինվոր

Հաջորդ գրառումը

«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

12/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.11.2025

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

11/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ 874թ. իշխանուհի Մարիամը Սևանա կղզում կառուցում էր երկու եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում

11/11/2025
Հաջորդ գրառումը

«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական