Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ. ահազանգ և պահանջ

Գյումրիի «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանն ահազանգում է.

«Վարդան Ղուկասյանը, որը պահվում է (Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում), գտնվում է անտանելի և անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա առողջությանը և կյանքի իրավունքին։

Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։

Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է և առկա է կյանքի ու առողջության վտանգ, պահանջում եմ՝

1․Անմիջապես հրավիրել դատական հրատապ նիստ,

2․Ներկայացնել և ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի խցի պայմանները,

3․Պարտավորեցնել համապատասխան մարմիններին՝ ապահովելու Ղուկասյանի համար մարդկային և առողջական պահանջներին համապատասխան պայմաններ»։