Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. առողջական վիճակը կտրուկ վատացել է. փաստաբան

Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։

Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։

Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության։

Վարդան Ղուկասյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյան

06 նոյեմբերի, 2025թ.

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է։